Շարունակվում են վերապատրաստումները ՀԱՀՍԱ ծրագրի շրջանակում
								
							
                                Շարունակվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Կրթական համակարգի զարգացում կրթության մեջ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներառման միջոցով» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների մանկավարժների ու հոգեբանների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքները։
Վերապատրաստումներն անցնում են աշխույժ ու դրական մթնոլորտում՝ նպաստելով փոխգործակցությամբ և համատեղ ջանքերով գործընթացի արդյունավետ իրականացմանը։
25.09.2025