Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ ստեղծված ֆիլմերից հաջորդը «ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ» փոքրիկ սոցիալական պատմությունն է, որը հիմնված է ՀՄԿ-ի կողմից մշակված «Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույցում տեղ գտած պատմության վրա։
Այս փոքրիկ հաջողության պատմության հերոսը Կարենն է։ Նա տասը տարեկան է, ունի հաղորդակցման և նոր միջավայրին հարմարվելու դժվարություններ, սակայն դասընկերներն ու ուսուցիչները դժվարանում են նրան հասկանալ։ Տպավորություն կա, թե նա չի ուզում սովորել և դպրոցում հայտնի է որպես «դժվար երեխա»։ Բայց դասղեկի, հոգեբանի, Կարենի ծնողների և համադասարանցիների կազմակերպված ու գրագետ համագործակցության, համաձայնեցված գործողությունների, հետևողական աշխատանքի ու միջավայրային հարմարեցումների արդյունքում Կարենը կամաց-կամաց սկսեց փոխվել․ բացահայտելով իր հետաքրքրություններն ու ուժեղ կողմերը՝ նա կարողացավ հաղթահարել դժվարությունները, գտնել դասընկերների, ուսուցիչների հետ հաղորդակցվելու, հարաբերություններ կառուցելու, ինքնադրսևորվելու ճիշտ եղանակներ, կառավարել սեփական հույզերն ու էներգիան։
ՀՄԿ-ի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ մշակված ֆիլմաշարի ստեղծման գործընթացն իրականացվել է «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում», “My Right. Next Level. Inclusive Education in Armenia and Kosovo” ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից՝ Ավստրիական Զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսավորմամբ եւ Կարիտաս Ավստրիայի (Ինսբրուկ) կողմից։ The project is funded by the Austrian Development Agency (ADA) with funds from Austrian Development Cooperation (ADC) and Caritas Austria (Innsbruck).
Ֆիլմաշարի մյուս տեսանյութերը կարող եք դիտել ՀՄԿ կայքում:

