Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետներ Աննա Ներսիսյանը, Լյուդմիլա Գարեգինյանը և Ալիտա Միրաքյանը մասնակցել են «Պերկինս միջազգային» դպրոցի կողմից կազմակերպված «ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ և ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ (FVAR)» գործնական դասընթացին, որի գլխավոր նպատակն է Հայաստանում ներդնել Ֆունկցիոնալ տեսողության ժամանակակից և հստակ չափորոշիչներով գնահատման համակարգ՝ ապահովելով արդյունավետ աջակցություն տեսողության խանգարում ունեցող երեխաներին։
Դասընթացի շրջանակներում մեկ տարի շարունակ իրականացվել են թե՛ առցանց քննարկումներ, և թե՛ առկա հանդիպումներ։ Մասնագետները հնարավորություն են ունեցել խորությամբ ուսումնասիրելու տեսողության խանգարման ավանդական և ժամանակակից մոտեցումները, գնահատման ոչ ֆորմալ և չափանիշների վրա հիմնված մոտեցումները, գործիքակազմը և մեխանիզմները։ Առկա հանդիպումները հիմնականում գործնական բնույթ են կրել․ մասնագետների կողմից կիրառվել են տեսողական գործառույթների գնահատման համար ստանդարտացված թեստեր։
Դասընթացի ավարտին մասնագետները հաջողությամբ հանձնել են տեսական և գործնական քննություն և ստացել վկայագիր։
15.12.2025


