
Գնահատման բաժնի հիմնական գործառույթներն են․
- Կենտրոն դիմած շահառուների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման (այսուհետ՝ Գնահատում) և Գնահատման եզրակացության տրամադրում
- Կենտրոն դիմած բողոքարկումներին համապատասխան կրկնակի Գնահատում և Գնահատման եզրակացության տրամադրում
- Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ՝ ՏՄԱԿ) երկրորդ մակարդակի Գնահատման գործընթացին վերաբերող խորհրդատվության տրամադրում
- Ուսումնական հաստատություններում առաջնային Գնահատման գործիքի կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
- ՏՄԱԿ-ների կողմից Գնահատման գործընթացի մշտադիտարկում
- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից ստեղծված տվյալների բազայի (այսուհետ՝ Բազա) մուտքագրում
- Բազայի վարման ուղղությամբ վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում ՏՄԱԿ-ների մասնագետների համար
- Կենտրոնի կողմից գնահատված երեխաների տվյալների մուտքագրում
- Գնահատման համար կիրառվող գործիքների և գործընթացի վերաբերյալ մեթոդական առաջարկությունների ներկայացում
- Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի կողմից գնահատման գործիքների և գնահատման գործընթացի վերաբերյալ մոդուլների մշակման ընթացքում աջակցության տրամադրում
- Գնահատման համար կիրառվող գործիքների մշակման և փորձարկման գործընթացներում ներգրավվածություն
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացների և ձևաթղթերի վերանայման ու մշակման աշխատանքներում առաջարկությունների և դիտարկումների ներկայացում
- Գնահատման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում