Օրերս Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի ունեցավ «Վարժեցրու ձեռքդ, միտքդ» խորագիրը կրող մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որը հեղինակել են ՏՄԱԿ-ի մեր գործընկերները՝ մանկավարժներ Անահիտ Վարդանյանը և Ֆրիդա Երիցյանը։
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով` «Վարժեցրու ձեռքդ, միտքդ»:
Ձեռնարկը ներկայացնում է երեխայի ընդհանուր և մանր մոտորիկայի զարգացման օրինաչափությունները և նրանց կապը հոգեկան գործընթացների՝ մտածողության, տարածական կողմնորոշման և խոսքի զարգացման հետ։ Ձեռնարկում ընդգրկված նյութերն ունեն կիրառական նշանակություն և կարող են օգտակար լինել նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող տարբեր մասնագետների ու ծնողների համար։
Ձեռնարկի հրապարակման առիթով ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը՝ ընդգծելով նման ուսումնագործնական նյութերի ստեղծման կարևորությունը երեխաների հետ աշխատող տարբեր մասնագետների գործունեության և կրթության ներառականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
31․03.2026


