ԱՊՐԻԼԻ 2 | «ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՊՈՒՅՏ ԱԼԻՔԸ» ՀՄԿ-ՈՒՄ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում Աուտիզմի իրազեկման օրը նշվեց յուրահատուկ գունային շեշտադրումով։ ՀՄԿ թիմը միացավ «Լուսավորիր կապույտով» արշավին՝ իրականացնելով խորհրդանշական ու տպավորիչ ֆլեշմոբ։
Օրվա խորհրդանիշը կապույտն էր, որն արտացոլվել էր նաև թիմի հագուստում՝ դառնալով միասնականության և աջակցման տեսանելի արտահայտություն։ Սա ևս մեկ հնարավորություն էր բարձրաձայնելու մեր համերաշխությունն ու աջակցությունը աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող անձանց և նրանց ընտանիքներին։
Կարևոր ուղերձի կրողներ դառնալով՝ միասին հավաքեցինք խորհրդանշական փազլը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է, յուրաքանչյուր ձայն՝ լսելի, և յուրաքանչյուր պատմություն՝ արժանի ուշադրության։
Օրը լցված էր կապույտի խորհրդով՝ վերածվելով ոչ միայն իրազեկման, այլև մարդկային ջերմության, փոխըմբռնման և միասնականության գեղեցիկ ու ներշնչող դրսևորման։
02.04.2026