Այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում բացօթյա աշխուժություն էր․ աշխատանքը հաճելիորեն զուգակցվեց ծաղկատունկով։
ՀՄԿ աշխատակիցները վարդի տնկիներով հարստացրեցին Կենտրոնի բակային տարածքը՝ յուրաքանչյուրն իր անձնական մասնակցությունը բերելով շրջակա միջավայրի կանաչապատման, այն գեղեցիկ ու ակնահաճո դարձնելու գործում։
Բուռն աշխատանքային շաբաթն ամփոփվեց հաճելի և օգտակար նախաձեռնությամբ՝ նպաստելով ավելի ամուր թիմային կապերի ձևավորմանը և վերածվելով հետաքրքիր ու յուրահատուկ փորձառության։
Օրը լի էր ժպիտներով, դրական էներգիայով և բարձր տրամադրությամբ:
18.04.2026

