Ծնողի դերը երեխայի խոսքի և հաղորդակցման զարգացման գործընթացում | Ձեռնարկ ծնողի համար

Ծնողի դերը երեխայի խոսքի եվ հաղորդակցման զարգացման գործընթացում
Ձեռնարկ ծնողի համար

Ձեռնարկը ներառում է խոսքային գործունեության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված մոտեցումներ, մեթոդներ, ռազմավարություններ, որոնք երեխային հնարավորություն են տալիս աստիճանաբար հասկանալ շրջապատող մարդկանց խոսքը և կապակցված արտահայտել իր մտքերը, օգտագործել լեզուն տարբեր սոցիալական իրավիճակներում, արդյունավետ փոխազդեցության մեջ մտնել մեծահասակների և հասակակիցների հետ։ Դիտարկվում են, մասնավորապես, ծնողի դերը երեխայի խոսքի և հաղորդակցման զարգացման գործընթացում, ոչ վերբալ/ոչ խոսքային զարգացման նշանակությունը խոսքի ձևավորման վրա, ինչպես նաև խորհուրդներ ծնողներին՝ ինչպե՞ս նպաստել երեխայի ոչ վերբալ հաղորդակցման ձևավորմանը։ Ներկայացված են ոչ վերբալ հաղորդակցության զարգացման երկու հիմնական ոլորտները՝ հաղորդակցման ոչ վերբալ միջոցները և ընկալման ոչ վերբալ հմտությունները, որոնցով երեխան ընկալում է աշխարհից եկող ոչ խոսքային տեղեկատվությունը:

Skip to content