«ՄՏԱՎՈՐ (ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ) ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ձեռնարկ ծնողի համար

«ՄՏԱՎՈՐ (ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ) ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ձեռնարկ ծնողի համար

Այս ձեռնարկի նպատակն է աջակցել ծնողներին՝ առավել լավ հասկանալ երեխայի ճանաչողական, վարքային, հուզական և սոցիալական զարգացման առանձնահատկությունները, ճանաչել նրա իրական կարիքներն ու հնարավորությունները, ընտրել հաղորդակցման և փոխազդեցության արդյունավետ եղանակներ, ինչպես նաև ձևավորել աջակցող, կանխատեսելի և երեխայի անհատական կարիքներին արձագանքող, նրա զարգացմանն ու ինքնուրույնությանը նպաստող համապատասխան միջավայր։ Ձեռնարկում հանգամանալիորեն ներկայացված են ծնողներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման, երեխայի հետ արդյունավետ հաղորդակցության, տան և ուսումնական հաստատության միջավայրի հարմարեցման, զարգացմանն օժանդակող գործողությունների և զբաղվածության ձևերի կազմակերպման մոտեցումները։ Կարևորվում է ընտանիքի, մասնագետների, կրթական հաստատությունների և համայնքային կառույցների համագործակցությունը՝ երեխայի զարգացմանը համակարգային մոտեցում ապահովելու նպատակով։
Առաջարկվում են նաև գործնական խորհուրդներ և վարժություններ, որոնք կարող են կիրառվել երեխայի առօրյա կյանքում՝ նրա մասնակցությունը, ինքնուրույնությունը և զարգացման հնարավորությունները խթանելու նպատակով։

Skip to content