2026թ․ նոյեմբերի 2-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում Բաց դռների օրվա շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն ընդգծեց նման հանդիպումների պարբերական կազմակերպման կարևորությունը՝ որպես ծնողական համայնքի հետ համագործակցության ամրապնդման, անմիջական և արդյունավետ հաղորդակցության ապահովման, Կենտրոնի գործունեության տարբեր ուղղությունների արդյունավետության գնահատման և շարունակական բարելավման կարևոր հարթակ։
Ծնողական համայնքի ներկայացուցիչները ներկայացրեցին ծնողական համայնքի մտահոգություններն ու գործնականում ի հայտ եկող դժվարությունները առանձնահատկություններ ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման ուղղությամբ, բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին մասնավորապես՝
- ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացում առաջացող դժվարություններին և գնահատման ժամկետների հստակեցմանը,
- ✦ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) մասնագետների գործունեության և ծնողների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը,
- ✦ մասնագիտական աջակցության կազմակերպմանը և ծնող-մասնագետ արդյունավետ հաղորդակցությանը,
- ✦ դպրոցների ֆիզիկական մատչելիությանը, խելամիտ հարմարեցումների հասանելիությանը և դրանց շարունակական բարելավմանը։
Անդրադարձ կատարվեց նաև կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնառության կազմակերպմանը, ինչպես նաև «Ռեսուրս սենյակ» ծրագրի նպատակներին և գործառույթներին։
Հնչած հարցադրումների առնչությամբ եղան համապատասխան պարզաբանումներ և պատասխաններ։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կարևորում է ծնողական համայնքի հետ բաց, կառուցողական և փոխվստահության վրա հիմնված երկխոսությունը։ Կենտրոնի պատասխանատուները պատրաստակամ են քննարկելու ծնողներին հուզող հարցերը, լսելու նրանց առաջարկություններն ու դիտարկումները և համատեղ որոնելու առկա խնդիրների արդյունավետ լուծումներ
Վստահ ենք, որ ծնողների ակտիվ ներգրավվածությունը և փոխգործակցությունը կարևոր նախապայման են յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման համար։
03.11.2026

