Բլոգ | Հայկուհի Ադամյան | Նկար-քարտեր

Առարկա ցույց տվող բառեր

«Առարկա ցույց տվող (գոյական) նկար-քարտերի» շարքում Դուք կգտնեք կենցաղային առարկաների նկարներ, որոնք կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը խոհանոցային, աշխատանքային գործիքներ, գրենական պիտույքներ ցույց տվող բառերով:

Մարմնի մասեր

«Մարմնի մասեր ցույց տվող (գոյական) նկար-քարտերը» կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը մարմնի մասեր ցույց տվող բառերով, ինչպես նաև զարգացնել մարդու մարմնի, արտաքին տեսքի մասին պատկերացումները:

Տեղ ցույց տվող բառեր

«Տեղ ցույց տվող (գոյական) նկար-քարտերը» կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը տարբեր վայրերի, շենքերի վերաբերյալ բառերով, որտեղ կարող է գտնվել երեխան: Գեղեցիկ և մատչելի պատկերված նկարներ կիրառելով` կարելի է նպաստել տարածական կողմնորոշման ձևավորմանը, կարգապահության ձևավորմանն ու ամրապնդմանը:

Հատկանիշ ցույց տվող բառեր

«Հատկանիշ ցույց տվող (ածական) նկար-քարտերը» կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը հատկանիշ և վերաբերմունք ցույց տվող բառերով: Քարտերը պարունակում են պարզ և գեղեցիկ նկարներ, որոնք ներկայացված են հականիշների տեսքով, ինչը քարտերի հետ աշխատանքը կդարձնի ավելի հետաքրքրիր:

Գործողություն ցույց տվող բառեր

«Գործողություն ցույց տվող (բայ) նկար-քարտերը» կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը առօրյայում երեխային հաճախ լսելի գործողություն ցույց տվող բառերով (նայել, լսել, կանգնել, նստել, քայլել և այլն): Նյութը կարելի է օգտագործել որպես լոտո՝ ունենալով քարտերի վրա տեղադրվող նույն պատկերներով փոքր քարտեր: Քարտերը նախապես բաժանվում են, և հրահանգի համաձայն փոքր նկարները տեղադրվում են քարտերի համապատասխան տեղերում:

Հույզեր եվ զգացմունքներ

«Հույզեր և զգացմունքներ» անվանումով նկար-քարտերի շարքում Դուք կգտնեք տարբեր հույզեր պատկերող իրավիճակային նկարներ, որոնք կօգնեն տարբեր հույզերի մասին պատկերացումների ձևավորմանը, հույզերի դրսևորումների զարգացմանը և դրանց արտաքին ճանաչմանը, տարբերակմանը (ուրախություն, զայրույթ, վախ, տխրություն, զարմանք, ժպիտ և այլն), ինչպես նաև իրավիճակ-հույզ պատճառահետևանքային կապի ընկալմանն ուղղված աշխատանքներում:

Երկրաչափական պատկերներ

«Երկրաչափական պատկերներ» անվանումով նկար-քարտերի շարքում Դուք կգտնեք երկրաչափական տարբեր պատկերներ, որոնք կօգնեն մաթեմատիկական տարրական հմտությունների զարգացմանը, երկրաչափական պատկերների ընկալմանն ու տարբերակմանը, ինչպես նաև տեսատարածական կողմնորոշման զարգացման ընկալմանն ուղղված աշխատանքներում:

Գույներ

«Գույներ» անվանումով նկար-քարտերը կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը և գույների ընկալումը: Գույների քարտերը կարելի է օգտագործել նաև համադրման աշխատանքներ կատարելիս:

Հականիշ բառեր

«Հականիշ» անվանումով նկար-քարտերը կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը բառային զույգերով, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ (վերև-ներքև, չոր-թաց), ինչպես նաև զարգացնել տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը:

Skip to content