ԲԼՈԳ | ԼՅՈՒԴՄԻԼԱ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՐՈՇԵԼ ԺԱՄԸ ՍԼԱՔԱՎՈՐ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

Ժամանակը հնարավոր չէ տեսնել կամ զգալ, սակայն այն կարող ենք չափել ժամացույցի օգնությամբ: Ժամանակը հեշտությամբ չափելու մասին պատկերացում և ժամացույցից օգտվելու հմտություն ունենալը կարևոր են առօրյա կյանքը կազմակերպելու, օրակարգ կազմելու և դրան հետևելու համար։ Որպեսզի երեխան կարողանա օգտվել սլաքավոր ժամացույցից, կարևոր է, որ նրա մոտ ձևավորված լինեն մի շարք կարողություններ և հմտություններ.

  • տարբերակում է աջ և ձախ հասկացությունները,
  • ունի ընդհանուր պատկերացումներ ժամանակի մասին,
  • հաշվում է առնվազն մինչև 60-ը,
  • հաշվում է 5-ի պատիկներով։

Այդ իսկ պատճառով նախքան ժամանակը սլաքավոր ժամացույցի միջոցով ընկալելու կարողություն ձևավորելը անհրաժեշտ է ստուգել՝ արդյո՞ք երեխայի մոտ առկա են վերը նշված հմտությունները: Կարելի է կիրառել տարաբնույթ առաջադրանքներ, խաղեր և վարժություններ, որոնք կնպաստեն այդ հմտությունների ամրապնդմանը և ժամացույցից օգտվելու կարողության ձևավորմանը:

ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ԱՈՒՏԻՍՏԻԿ ՍՊԵԿՏՈՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Երեխայի զարգացումը և կրթությունը շարունակական գործընթաց են, ինչը, սակայն, միանման չի ընթանում տարբեր երեխաների մոտ: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ աշխատանքներ իրականացնել երեխայի բնականոն զարգացումը խթանելու համար: Հոգեֆիզիկական զարգացման հապաղում ունեցող երեխաների աջակցության գործընթացն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է իմանալ երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև բացահայտել նրա անհատական կարողություններն ու հնարավորությունները։

Հատուկ մանկավարժական աշխատանքների հիմնական նպատակն է զարգացնել երեխայի մտավոր, ֆիզիկական, լեզվական և համագործակցային հմտությունները, նպաստել նոր փորձառությունների ձեռքբերմանը, սոցիալիզացմանն հարմարեցմանը։ ու Իրականացնելով նշված աշխատանքները՝ հատուկ մանկավարժը խթանում է երեխայի անհատական աճը, օգնում նրան զարգանալ կայուն տեմպերով դրսևորելով իր սեփական կարողությունները: Աշխատանքների պլանավորման և իրականացման հիմքում դրվում է գիտելիքի աստիճանաբար ընդլայնման սկզբունքը՝ օգնելով երեխային կապակցելու նոր գիտելիքը արդեն ձեռք բերածի հետ:

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գրաֆիկական թելադրությունը տեխնիկա է, որի արդյունքում հաջորդաբար՝ ուղղահայաց և հորիզոնական գծեր տանելու միջոցով, թղթի վրա ստանում ենք տարբեր պատկերներ: Այն օգտագործվում է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ տետրի էջի և կամ թղթի սահմաններում կողմնորոշվելու կարողության ձևավորման նպատակով: Գրաֆիկական թելադրությունների տեխնիկայի կիրառումը նպաստում է տեսողական և լսողական ընկալման, ուշադրության, հիշողության, դաստակի և մատների համակցված (կոորդինացված) շարժումներ կատարելու կարողության զարգացմանը, ինչն էլ, իր հերթին, նպաստում է գրելու կարողության ձևավորմանը:

Skip to content