Վերապատրաստողների վերապատրաստում «Հույսի կամուրջ» ՀԿ-ում
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում իրականացնելու է վերապատրաստման դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերի հանրակրթակական դպրոցներում աշխատող ուսուցչի օգնականների համար։
Դասընթացին նախապատրաստվելու նպատակով «Հույսի կամուրջ» ՀԿ-ում իրականացվել է վերապատրաստողների վերապատրաստում։