Վերապատրաստման հնգօրյա դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար
2020թ. օգոստոսի 24-28 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է վերապատրաստման հնգօրյա դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար։
Դասընթացն իրականացվել է հատուկ կազմված պլանով. հեռավար՝ ՀՄԿ վերապատրաստումների բաժնի մասնագետ Լ.Մարգարյանի և Լ․Հակոբյանի կողմից, այնպես էլ տեղում` Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, Լ.Մարգարյանի, Լ.Հակոբյանի, Ռ.Մուրադյանի և Ա.Ներսիսյանի կողմից։
Դասընթացի թեմաներն էին.
✦ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում` հիմնված ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների վրա»,
✦ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթաց»,
✦ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացակարգ և գործիքակազմ»:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ: