ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում | 2022թ․ առաջին կիսամյակ

«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ․-ի առաջին կիսամյակում իրականացրել է հետևյալ միջոցառումները:

1. Դպրոցների ներգրավածությունն ու բաշխումն ըստ մարզերի 2022 թ-ի առաջին կիսամյակում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

  • ✦ 2022 թ-ից «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիրը ներդրվել է նաև Արարատի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում` պայմանավորված նշված մարզերում համընդհանուր ներառական կրթության ներդրմամբ:
  • ✦ Դպրոցների բաշխումն իրականացնելու նպատակով համագործակցային աշխատանքներ են իրականացվել Երևանի քաղաքապետարանի և Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարանների կրթության վարչությունների հետ:
  • ✦ Ծրագրում ընդգրկված են 63 մենթոր: Այս փուլում ծրագրում համապատասխանաբար ընդգրկվել են 63 դպրոց, որոնցից 23-ը ք.Երևանում, 4-ը Արագածոտնի մարզում, 7-ը Շիրակի մարզում, 7-ը Կոտայքի մարզում, 10-ը Գեղարքունիքի մարզում, 4-ը Արարատի մարզում, 4-ը Վայոց ձորի մարզում, 4-ը Արմավիրի մարզում (գծ.1):

2. «Վերապատրաստման դասընթացի անցկացում» Ծրագրում ընդգրկված դպրոցներում
2022 թ-ին առաջին կիսամյակում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

  • ✦ Ծրագրում ընդգրկված դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման կարողությունների ուժեղացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ են անցկացվել ըստ ծրագրի հայեցակարգի մոդուլների:
  • ✦ Վերապատրաստմանը մասնակցել են թվով 1467 ուսուցիչ և ուսուցչի օգնական: Սույն թիվը գերազանցում է Ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստվողների թիվը շուրջ 467-ով, ինչը պայմանավորված է Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում Ծրագրի ներդրմամբ և դպրոցների մանկավարժների ակտիվ մասնակցությամբ:

3. Մենթորական աջակցության տրամադրում Ծրագրում ընդգրկված դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականներին
2022 թ-ի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

✦ Ծրագրում ընդգրկված դպրոցների ուսուցիչներին և ուսուցչի օգնականներին շարունակական մենթորական աջակցության տրամադրվել հետևյալ հիմնական ուղղություններով՝

  • ✓ Դասի համատեղ պլանավորում,
  • ✓ Դասի պլանների համատեղ քննարկում և մեկնաբանում
  • ✓ Դասալսումներ
  • ✓ Դասի վերլուծություն
  • ✓ Մասնագիտական քննարկումներ

✦ 2022 թվականի առաջին կիսամյակում շարունակական մենթորական աջակցություն է ստացել թվով 1430 ուսուցիչ և ուսուցչի օգնական, ինչը գերազանցում է Ծրագրի նախատեսված թիվը շուրջ 430-ով: Վերջինս պայմանավորված է Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի մարզերում Ծրագրի ներդրմամբ, ինչպես նաև ուսուցիչների և ուսուցչի օգնականների առավել մեծ թվի մենթորական աջակցություն ստանալու ցանկությամբ և մենթորների ներառող դասավանդման հմտություններին ուղղված աջակցության շոշափելի արդյունքների գնահատմամբ: Նախորդ տարվա ընթացքում առերեսված դժվարություններին արձագանքելու համար ստեղծվել են վերապատրաստման դասընթացների ընթացքում կիրառվող նյութերի, դիդակտիկ պարագաների հեռավար կամ առցանց ձևաչափով մատուցման այլընտրանքային տարբերակներ:

4. Ծրագրում նոր մենթորների ընդգրկում
2022 թ-ի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

Պայմանավորված այն հանգմանքով, որ 2021 թ-ին Արարատի, Վայոց ձորի մարզերում ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, 2022 թ-ի առաջին կիսամյակում այս մարզերում, ինչպես նաև Արմավիրի մարզում ևս ներդրվել է Ծրագիրը, որի նպատակով նշված մարզերից ընտրվել են ընդհանուր 12 մանկավարժ, որոնք անցել են 52 ժամյա վերապատրաստում /աղյուսակ 1/, որից հետո մասնակիցները ներգրավվել են ծարգրի աշխատանքներում:

Աղյուսակ 1։
Վերապատրաստման դասընթացների թեմա Տևողություն Վերապատրաստվածների թիվ
Ներառական կրթության վերլուծություն 400ր 12
Գնահատում, ուսումնառության ռազմավարություններ 380ր 12
Դասվանդման ռազմավարություններ 600ր 12
Դասի պլանավարում և անհատական ուսուցման պլանի մշակում 930ր 12
Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության մեջ 150ր 12
Վերլուծական անդրադարձ և շարունակական մասնագիտական զարգացում 90ր 12
Բուլլինգի դրսևորումները ուսումնական հաստատություններում և դրանց կանխարգելման ուղիները 90ր 12
Գենդերային բաղադրիչների ներառումը ուսուցիչների՝ ներառող դասավանդման կարողություններիշարունակական զարգացման համատեքստում 240ր 12
ՏՀՏ գործիքների կիրառումը ներառող դասավանդման համատեքստում 240ր 12

5. Ծրագրի արդյունքների գնահատում և մշտադիտարկում

  • ✦ Ծրագրի արդյունավետությունը գնահատվում է մշտադիտարկողների կողմից գնահատման մշտադիտարկման ընթացակարգի և գործիքակազմի համաձայն:
  • ✦ 2022 թվականին Ծրագրում ընդգրկվել է ևս մեկ մշտադիտարկող՝ պայմանավորված Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում ծրագրի ներդրմամբ, որի արդյունքում Ծրագրում ներգրավված են ընդհանուր 8 մշտադիտարկող:
  • ✦ Մշտադիրտարկողների կողմից իրականացվել է մենթորների աշխատանքի ժամային գրաֆիկների վերահսկողություն, մենթորական աջացկություն ստացող ուսուցիչների հետ հետադարձ կապի ապահովում, վարչական աշխատակիցների, ուսուցիչների և երեխաների հետ ֆոկուս-խմբերի անցկացում, հետադարձ կապի գրավոր հարցաթերթերի արդյունքների հավաքագրում և մշակում, հարցազրույցներով, ֆոկուս խմբերով և գրավոր հարցումներով դուրս բերված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամսական հաշվետվությունների տրամադրում:
  • ✦ Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով մշտապես իրականացվում են հանդիպումներ ՏՄԱԿ-ի մասնագետների հետ և մենթորներն ակտիվ մասնակցում են ՀՄԿ-ի կողմից կազմակերպվող և իրականացվող վերապատրաստումներին։

6. Ծրագրի փաստաթղթերի լրամշակում

2022 թ-ի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

  • ✦ Ծրագրի հայեցակարգի և վերապատրաստման դասընթացների մոդուլների վերանայման համար ստեղծվել է փորձագիտական խումբ:
  • ✦ Փորձագիտական խումբը հաշվի առնելով ծրագրի իրականացման երկու տարվա արդյունքներն ու դժվարությունները լրամշակել է ծրագրի հայեցակարգը, վերապատրաստման դասընթացների մոդուլը, փոփոխություններ կատարել վերապատրաստման թեմաներում, ինչպես նաև վերանայել է դասըթնացների համար նախատեսված սահիկաշարերն ու վերապատրաստման ժամաքանակը։
Skip to content