ԱՆԱՎԱՐՏ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴԻԿԱ
Նպատակ — բացահայտել սովորողի հուզական վիճակը, դասարանում տիրող սոցիալ-հոգեբանական մթնոլորտը, ինչպես նաև նրա վերաբերմունքը դասընկերների և ուսուցիչների նկատմամբ՝ ապահովելով ինքնարտահայտման ազատ դաշտ և ստեղծելով վստահելի հաղորդակցման միջավայր
Տարիքային խումբ — Մեթոդիկան նախատեսված է 8-ից 15 տարեկան երեխաների համար։ Կախված նրանց տարիքից պատասխանները տարբեր հուզական և հասունացման մակարդակներ կարող են արտահայտել։