Առցանց վերապատրաստումներ Վայոց Ձորի մարզում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում
Վայոց Ձորի մարզում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում 2021թ. օգոստոսի 24-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների կողմից իրականացվեցին առցանց վերապատրաստումներ մարզի թվով 48 հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչական համակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության խմբերի համար:
Դասընթացների հիմնական նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ՀՀ-ում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և աջակցության ծառայությունների տրամադրման գործող համակարգը, սովորեցնել նրանց իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում դպրոցական մակարդակում` համաձայն սահմանված ընթացակարգի: