ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվար ամսից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2022 թվականի N 88-Ն հրամանի հավելվածով հաստատված Անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի ներդրման գործընթացը ՀՀ բոլոր մարզերում: Արդեն իսկ իրականացվել են հետևյալ աշխատանքները․
- Սույն թվականի հունվար ամսից մարտ ընկած ժամանակահատվածում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ բոլոր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 626 մասնագետների համար: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ԱՈՒՊ-ի մշակման և վարման գործընթացները, ինչպես նաև ձևավորել հմտություններ ԱՈՒՊ-ի ձևաթուղթը նոր մեթոդաբանությամբ լրացնելու համար:
- Անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակման և վարման կարգը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների կողմից ներկայացվում է իրենց սպասարկման տարածքի ուսումնական հաստատությունների մանկավարժներին և մասնագետներին, ինչպես նաև տրամադրվում է շարունակական աջակցություն անհատական ուսուցման պլանների մշակման և իրականացման նպատակով: