ԲԼՈԳ | ԱԶԱ ՄԱՆՈւԿՅԱՆ | ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

«ՊԱՏԿԵՐՆԵՐ»

Նպատակ՝ զարգացնել երևակայությունը

Անհրաժեշտ նյութեր՝ տարբեր գույնի և չափի կտրատված երկրաչափական պատկերներ

Ընթացք՝ օգտագործելով և համադրելով երկրաչափական տարբեր չափսի պատկերներ՝ շրջան, եռանկյուն, ուղղանկյուն, քառակուսի, երեխայի հետ ստեղծել որքան հնարավոր է շատ նոր պատկերներ, փորձել օգտագործել բոլոր երկրաչափական պատկերները։

«ՓԱՅՏԻԿՆԵՐ»

Նպատակ՝ զարգացնել տեսողական հիշողությունը

Անհրաժեշտ նյութեր՝ հաշվելու փայտիկներ՝ սովորական կամ գունավոր

Ընթացք՝ սեղանի վրա՝ երեխայի առջև, փայտիկներից ինչ-որ պարզ պատկերներ կառուցել՝ տնակ, քառակուսի, եռանկյուն և այլն։ Երեխային մի քանի վայրկյան հնարավորություն տալ ուշադիր նայել այդ պատկերներին, հետո ծածկել դրանք և խնդրել նրան փայտիկներով ստանալ նույն պատկերները։ Կարելի է այդ վարժությունը բարդացնել՝ պատկերները ստանալով տարբեր գույնի փայտիկներով։ Երեխան պետք է հիշի փայտիկների դասավորությունն ըստ գույների և հետո ինքնուրույն դասավորի դրանք։

Skip to content