Բովանդակային մշակումների բաժին

Բովանդակային մշակումների բաժնի հիմնական գործառույթներն են․

  • Ուսումնական և մեթոդական գրականության մշակում Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով.
  • Սովորողների արդյունավետ ուսումնառության ապահովմանը նպաստող դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծման նպատակով առաջարկությունների ներկայացում․
  • Կենտրոնի, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ այլ կառույցների մասնագետների կողմից մշակված և փորձագիտական կարծիքի ուղարկված բովանդակային նյութերի, դիդակտիկ խաղերի վերաբերյալ փորձագիտական եզրակացության և առաջարկությունների տրամադրում.
  • Ուսումնական, ուսումնաօժանդակ, լրացուցիչ նյութերի հարմարեցում Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար․
  • Մշակված նյութերի պիլոտային (փորձաշրջանային) փուլի սահմանում, իրականացում, հարցաշարերի մշակում, հետադարձ կապի ապահովում․
  • Պիլոտային (փորձաշրջանային) փուլի իրականացման համար նախանշված ուսումնական հաստատության կամ հաստատությունների հետ շարունակական համագործակցության ապահովում․
  • Բովանդակային նյութերի և պարագաների մշակման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում․
  • ՏՄԱԿ-ների կողմից մշակված բովանդակային նյութերի փորձաքննություն և եզրակացության տրամադրում․
  • Հանրակրթական ուսումնական առարկաների ծրագրերի, չափորոշիչների և դասագրքերի հեղինակների ու համահեղինակների հետ համագործակցություն․
  • Մշակված նյութի (նյութերի) լուսաբանում սեմինարների, հանդիպումների, քննարկումների, մշակված տեսահոլովակների միջոցով.
  • Պարբերական հանդիպումների պլանավորում և իրականացում դասավանդող ուսուցիչների, ուսուցչի օգնականների, ՏՄԱԿ-ների մասնագետների հետ.
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների հետ հանդիպումների կազմակերպում, վերջիններիս կողմից վեր հանված առաջարկությունների և դիտարկումների համակարգում՝ կապված ուսումնական նյութի հասանելիության, հարմարեցման հետ.
  • Պարբերական հանդիպումների և քննարկումների կազմակերպում և իրականացում կրթական ոլորտի փորձագետների, առաջավոր մանկավարժական փորձ ունեցող անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
  • Կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի հետ համագործակցություն՝ մշակված տարբեր նյութերի ներառումը վերապատրաստման դասընթացներում իրականացնելու նպատակով:
Skip to content