Մանկավարժական աշխատաժողով 2025

ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ

Բուլինգի բացառումը դպրոցում արդյունավետ և ապահով կրթության երաշխիքներից մեկն է։ Բուլինգի կանխարգելումը և հաղթահարումը մասնավորապես կրթական համակարգում, հակաբուլինգային միջոցառումների ու քաղաքականության մշակումն ու համապատասխան ընթացակարգերի ստեղծումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեության ռազմավարական ուղղություններից են։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպում է «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» խորագրով աշխատաժողով նախատեսված մանկավարժների համար։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, ՀՀ տարբեր գերատեսչությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոլորտի լավագույն մասնագետները կներկայանան զեկույցներով և վարպետաց դասերով՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի կանխարգելման, բուլինգին նպաստող գործոնների բացառման, հակաբուլինգային իրազեկող արշավների խթանման և առանց բուլինգի կրթական միջավայրի ստեղծմանը։

Միջոցառումը կուղեկցվի դպրոցականների նկարների ցուցահանդեսով, ովքեր յուրովի են ներկայացրել բուլինգի մասին իրենց պատկերացումները։

Աշխատաժողովը տեղի կունենա 2025թ․ ապրիլի 5-ին, Ժամը՝ 9։30-15։30 Հայկական պետական մանկավարժական համալսարանի մեծ դահլիճում (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13)

ՍԻՐԵԼԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ մարտի 31-ը նախապես գրանցվել․

Գրանցումների քանակը սահմանափակ է։

Սիրով սպասում ենք ձեր ակտիվ ներգրավվածությանը և մասնակցությանը կրթական այս միջոցառման շրջանակներում։

Skip to content