Բլոգ | Էդգար Մանուկյան | Աշխատանքային նյութեր

ՆՈՒՅՆ ԳՈՒՅՆԻ ԿԵՏԵՐԸ ՄԻԱՑՐՈՒ ԻՐԱՐ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետ Էդգար Մանուկյանի կողմից պատրաստված զարգացնող նյութը նախատեսված է ինչպես նախադպրոցական, այնպես էլ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Առաջադրանքները զարգացնում են.

✧ երեխաների տարածաչափական ընկալումները,

✧ գունաճանաչողությունը,

✧ մանր մոտորիկան։

Դասավորված են պարզից բարդ հաջորդականությամբ, հետաքրքիր են և գունազարդ։

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Նպատակ` նախատեսված է բացահայտելու և զարգացնելու երեխայի ուշադրությունը, գունաճանաչումը, երկրաչափական մարմինների ճանաչումը, ինչպես նաև պատկերավոր մտածողությունը և մանր մոտորիկան:
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, ստվարաթուղթ, մկրատ, սոսինձ, գունավոր մատիտներ:
Խաղի ընթացք` երեխային առաջարկվում է գրպանիկում առկա թերթիկները տեղադրել քարտի վրա պատկերված նկարի համարժեք հատվածում:
Skip to content