ԲԼՈԳ | ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ | ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ

ԴԻԴԱԿՏԻԿ ՔԱՐՏԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Խաղի հեղինակն է ՀՄԿ հատուկ մանկավարժ Էդգար Մանուկյանը:

Խաղը պատրաստվել և մասնագիտական փորձարկում է անցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից:

Նախատեսված է նախադպրոցական, կրտսեր դպրոցական, ինչպես նաև զարգացման դժվարություններ ունեցող երեխաների համար:

Խաղի ընթացքում երեխային առաջարկվում է գրպանիկում առկա պատկերները գտնել քարտի վրա և մատնացույց անել:

Նպատակն է՝ առաջադրանքների միջոցով զարգացնել երեխայի ուշադրությունը, կողմնորոշվելու կարողությունը, պատկերների զանազանումը, ինչպես նաև գույների տարբերակումը:

Ներբեռնեք Դիդակտիկ քարտերի աշխատանքային էսքիզները եվ պատրաստեք ինքներդ

«ԿԵՐԱԿՐԵՆՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ» ԴԻԴԱԿՏԻԿ ԽԱՂ-ԳԻՐՔ

Զարգացնող խաղի հեղինակն է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հատուկ մանկավարժ Էդգար Մանուկյանը:

Նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար:

Ֆետրից պատրաստված «ԿԵՐԱԿՐԵՆՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ» զարգացնող խաղը գրքի տեսքով է: Այն գունագեղ է, պատկերները խոշոր են և շարժական, դրանք նաև շոշափելի են ու փափուկ. երեխան ծանոթանում է, թե տվյալ հատվածում պատկերված կենդանին ինչով է սնվում, այնուհետև՝ կարող է կերակրել դրան:

Խաղը զարգացնում է երեխայի մանր շարժունակությունը, շոշափողական (տակտիլ) ընկալումը, ընդհանուր իմացական գործընթացները` զուգահեռ ապահովելով նրա զբաղվածությունը և դրական հույզերը: Խաղ-գիրքը բազմաֆունկցիոնալ է. յուրաքանչյուր առաջադրանք կարելի է իրականացնել մի քանի գործողությամբ, ինչն էլ կխթանի երեխայի հետաքրքրությունն ու նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը:

Խաղ-գիրքը պատրաստվել և մասնագիտական փորձարկում է անցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից։

Ինչպես երևում է տեսանյութում, այն շատ է դուր գալիս փոքրիկներին:

Skip to content