Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ, լրագրողների համար իրականացրեց ներառական կրթության հիմախնդիրներին վերաբերող վերապատրաստման երկօրյա դասընթաց։ Դասընթացը, Հայկական Կարիտասի կողմից իրականացվող՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում էր։
Շեշտադրելով համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում հանրային իրազեկման կարևորությունը և առկա հիմնահարցերի բարձրաձայնումը՝ դասըթնացի մասնակիցներին ներկայացվեց նաև ներառական կրթության գաղափարախոսությունը։
Անդրադարձան ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության քաղաքականությանն ու գործընթացին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն ու միջավայրային հարմարեցմանը։ Քննարկվեցին բուլինգ երևույթը և հանրակրթական դպրոցում դրա նվազեցմանն ուղղված աշխատանքները։ Մասնակիցներին ներկայացվեցին նաև քննարկած բոլոր հիմնահարցերը և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող թեմաները լուսաբանելու էթիկան ու բոլոր շահագրգիռ կողմերին ընդգրկելու կարևորությունը։
Որպես դասընթացի վերջնարդյունք՝ մասնակից լրագրողները պատրաստելու են ներառական կրթության տարբեր կողմերին վերաբերող տարաբնույթ մեդիա նյութեր, որոնք մասնագիտական քննարկում անցնելուց հետո կհրապարակվեն։