2021թ․ հոկտեմբերի 25-26-ը ներառյալ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Ռ. Մուրադյանի և Լ. Հակոբյանի կողմից Տավուշի մարզի Դիլիջանի և Իջևանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագիտական խմբերի համար իրականացվեց «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարումներ ունեցող երեխաներին» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց։
Դասընթացն ընթացավ խմբային քննարկումների, համագործակցային աշխատանքների և խաղ-վարժությունների միջոցով։
Այն նպատակ ուներ աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետներին վերազինելու նորանոր մեթոդներով և տեխնոլոգիաներով։