ՀՀ կառավարության նոր որոշմամբ` նախատեսվում է նոր բանաձևով հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը` հիմք ընդունելով պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը։
Սահմանվել է նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայում Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծությունները: Պահպանման տարեկան ծախսերի հաշվարկը կկատարվի փաստացի ծախսերի ուսումնասիրության արդյունքում ձևավորված միջին մեծությունների հիման վրա։
Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ, ֆինանսավորման նոր բանաձևն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորվող խմբերի նորմատիվ չափաքանակ, որը հետագայում կարող է ուղենիշային հանդիսանալ ոլորտի ամբողջական ֆինանսավորման համար:
Սկզբնաղբյուր` ՀՀԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջ