Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում ընթացող վերապատրաստումները շարունակվում են:
Հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը տեղի ունեցան Տավուշի մարզի Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների «ՖԻԶԻԿԱ» առարկան դասավանդող շուրջ հարյուր ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։
Վերապատրաստումներն իրականացվում են տեսական և գործնական ձևաչափով։
Դասընթացները հագեցած էին լաբորատոր փորձարկումներով և առարկայի դասավանդման նոր չափորոշչով սահմանված արդիական մեթոդիկաների ծանոթացմամբ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։ Վերապատրաստումներն իրականացվում են «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ի փորձագետների կողմից։ ՀՄԿ-ն իրականացնում է ծրագրի լոգիստիկ աշխատանքները։