Մի օր գույների հրեշն արթնանում է շատ շփոթված: Նա ունի տարատեսակ հույզեր. նա միաժամանակ և՛ բարկացած է, և՛ ուրախ, և՛ հանգիստ, և՛ տխուր, և՛ վախեցած: Նրան օգնելու համար մի փոքրիկ աղջիկ գույների միջոցով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր հույզը: Երբ մեր սիրելի հրեշը սովորում է տեսակավորել և ճանաչել իր հույզերը, արդյունքում նա ինքնագիտակցություն և խաղաղություն է ձեռք բերում:
Երեխաները կվայելեն այս հիանալի գիրքը, որում շատ պարզ և մատչելի ուսումնասիրվում ինչպես սոցիալ-հուզական աճի, այնպես էլ գունային հասկացությունները: