ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021Թ․

2021 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքների տարեկան հաշվետվություն

Play Video
ՀՀ պետական բյուջեի 2021 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը իրականացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման մի շարք աշխատանքներ, որոնք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝
  • կրթության առանձնահատուկ պայմանների գնահատում,
  • կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում,
  • խորհրդատվություններ,
  • մշտադիտարկումներ,
  • բովանդակային մշակումներ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

Արարատի և Վայոց Ձորի մարզերում համընդհանուր ներառական կրթության ներդրման ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Երևան և Գյումրի քաղաքներում՝ բողոքարկման դիմումների հիման վրա, իրականացվել է 6-18 տարեկան թվով 241 երեխայի ԿԱՊԿ գնահատում (165 տղա, 75 աղջիկ):

No Data Found

Գնահատման արդյունքներն ըստ ԿԱՊԿ ծանրության աստիճանի

No Data Found

ԿԱՊԿ վերագնահատումների վերաբերյալ ՏՄԱԿ-ներից հաշվետվությունների հավաքագրում

ԿԱՊԿ վերագնահատումների թիվն ըստ մարզերի

No Data Found

ԿԱՊԿ գնահատման գործընթացի համատեղ գնահատումներ՝ քոուչինգներ

No Data Found

Արարատի և Վայոց ձորի ՏՄԱԿ-ների մասնագետների համար իրականացվել են ԿԱՊԿ գնահատման գործընթացի համատեղ գնահատումներ` քոուչինգներ. ՏՄԱԿ-ների գնահատող մասնագետների հետ համատեղ իրականացվել են ԿԱՊԿ գնահատումներ դպրոցական և տարածքային մակարդակներում։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում

2021թ-ի ընթացքում ՀՄԿ կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են մատուցվել ԿԶԱՊԿ ունեցող 107 նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալիզացման, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումն ապահովելու նպատակով:

107 երեխա

No Data Found

Մասնագիտական կարողությունների զարգացում | վերապատրաստում

2021 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից իրականացվել են մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված 324 վերապատրաստման դասընթաց` ՏՄԱԿ-ների ՄՀ աջակցության ծառայություններ տրամադրող և ԿԱՊԿ գնահատումներ իրականացնող, ինչպես նաև հանրակրթական 362 ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատող հանդիսացող 7513 մասնագետների համար:

Դասընթացներն իրականացվել են ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով:

Վերապատրաստման դասընթացների նպատակն է զարգացնել ուսուցիչների և աջակցող թիմերի կարողությունները մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, ինչպես նաև Անհատական ուսուցման պլանի մշակման և գնահատման գործիքների կիրառման գործընթացներում:

2021թ. մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ

No Data Found

2021թ. մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ

No Data Found

Մասնագիտական կարողությունների զարգացման ուղղված վերապատրաստումներ` ըստ թեմաների և մասնակիցների բաշխվածության

Թեմաներ Վերապատրաստումների թիվ Մասնակիցների թիվ
Հոգեբանական աջակցության տրամադրումը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին 9 98
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը շարժողական ֆունկցիաների խանգարման դեպքում 15 328
Ծնողավարության հոգեբանական հմտություններ 19 334
Կիրառական վարքային վերլուծության տեսական և գործնական հիմունքներ 21 483
Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարում ունեցող երեխաներին 19 449
Էխոլալիաների հաղթահարումը 1 12
Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները 17 351
Լսողության խանգարումներ ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության առանձնահատկությունները 19 446
Ինչպես օգնել ծնողներին խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում 15 304
Ինչպես օգնել ուսուցիչներին խթանել ներառումը հեռավար ուսուցման մեջ 15 304
Անհատական ուսուցման պլան 9 221
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները դպրոցական մակարդակում 124 3006
Բուլլինգի  դրսևորումները ուսումնական հաստատություններում և դրանց կանխարգելման ուղիները 2 35
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթաց 2 55
Աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները 1 100
Լոգոպեդական աջակցության տրամադրումը ձայնի և խոսքի ֆունկցիաների խանգարման դեպքում 7 71
Աջակցիր Սատարողին 4 54
Ներառական կրթություն. կրթություն բոլորի համար 10 370
Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները դպրոցում 4 57
Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը ձայնի և խոսքի ֆունկցիաների խանգարման դեպքում 1 18
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները 1 100
Շարժունակության խանգարումներ ունեցող երեխաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները 1 93
Լոգոպեդական աջակցության տրամադրումը նախադպրոցական տարիքում 1 15
Հոգեբանական աջակցության առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում 1 23
«Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները նախադպրոցական մակարդակում» 1 27
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը հայաստանի հանրապետությունում` հիմնված ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների վրա, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթաց, գնահատման ընթացակարգ և գործիքակազմ» 2 58
Մասնագիտական կողմնորոշում 1 11
Մայրենի 1 աշխատանքային գիրք-տետրի հետ աշխատելու սկզբունքներն ու մոտեցումները 1 45
Մաթեմատիկա 1 աշխատանքային գիրք-տետրի հետ աշխատելու սկզբունքներն ու մոտեցումները 1 45
Ընդամենը 324 7513

Խորհրդատվություններ

Կենտրոնի կողմից 2021 հաշվետու տարվա ընթացքում տրամադրվել են խորհրդատվություններ՝ ՏՄԱԿ-ների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական (մանկավարժներ, ուսուցչի օգնականներ, աջակցող մասնագետներ) և վարչական աշխատողներին, ինչպես նաև ծնողներին։

Խորհրդատվությունները տրամադրվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԱՊԿ գնահատման գործընթաց
  • Մասնագիտական կարողությունների զարգացում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրում
  • Ուսումնամեթոդական նյութերի մշակում
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Իրավախորհրդատվություն

No Data Found

Կենտրոնի կողմից բոլոր խորհրդատվություններն իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով՝ հեռավար կամ տեղում։ Պլանավորված խորհրդատվությունների մեծ մասը տրամադրվել է ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում։

Մշտադիտարկում

2021 թվականի ընթացքում Կենտրոնի կողմից իրականացվել են ԿԱՊԿ գնահատման և ՄՀ աջակցության ծառայությունների մատուցման գործընթացների 487 մշտադիտարկում: Մշտադիտարկումներն իրականացվել են ՏՄԱԿ-ներում և դրանց ամրագրված ընդհանուր` 386 հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Մշտադիտարկումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԱՊԿ գնահատման գործընթացի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման և ԿԱՊԿ գնահատման կարգերի և ընթացակարգերի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության մշտադիտարկում
  • Տվյալների բազայի վերլուծություն և մշտադիտարկում

No Data Found

Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում եվ հրատարակում

ՀՄԿ կողմից մշակվել են ՏՄԱԿ-ների և ՆՈւՀ-երի մասնագետների մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների թվով 8 մոդուլներ:

2021թ-ին ՀՄԿ կողմից մշակվել են մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ և աշխատանքային գիրք-տետրեր:

Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում եվ հրատարակում

ՀՄԿ կողմից մշակվել են ՏՄԱԿ-ների և ՆՈւՀ-երի մասնագետների մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների թվով 8 մոդուլներ:

2021թ-ին ՀՄԿ կողմից մշակվել են մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ և աշխատանքային գիրք-տետրեր:

Հանրային կապեր ԵՎ իրազեկում

2021թ-ի ընթացքում կատարվել են լուսաբանման և իրազեկման աշխատանքներ Կենտրոնի գործունեության և ներառական կրթության ոլորտի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ։

No Data Found

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 52-ժամյա վերապատրաստումներ` վերապատրաստված թվով 120 դպրոց
  • Մենթորական աջակցություն՝ վերապարտաստված 2861 ուսուցիչ և ուսուցչի օգնական

Ծրագրի առաջին փուլ

Դպրոցների բաշխվածությունն ըստ մարզերի

No Data Found

Ծրագրի առաջին փուլ

Դպրոցների բաշխվածությունն ըստ մարզերի

No Data Found