2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքների տարեկան հաշվետվություն
ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը իրականացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման մի շարք աշխատանքներ, որոնք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝
- կրթության առանձնահատուկ պայմանների գնահատում,
- կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում,
- խորհրդատվություններ,
- մշտադիտարկումներ,
- բովանդակային մշակումներ։
2020 հաշվետու տարվա ընթացքում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) կողմից իրականացվել են տարվա սկզբին միջոցառումների պլանով նախատեսված բոլոր գործողությունները։ Թեև երկրում առկա ֆորս մաժորային իրավիճակով պայմանավորված (COVID-19 համաճարակ, պատերազմական դրություն) ցուցանիշներում առաջացել են որոշ փոփոխություններ, սակայն հաջողվել է հասնել պլանավորված բոլոր ցուցանիշներին, որոնք առավել մանրամասն ներկայացվում են ստորև։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում
2020թ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումների թվաքանակ | |||
կարիք ունեցող՝ 395 | կարիք չունեցող՝ 62 | ||
տղա | աղջիկ | տղա | աղջիկ |
270 | 125 | 41 | 21 |
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հաշվետու տարվա ընթացքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում է իրականացրել Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում
Կարիք ունի
Կարողությունների զարգացում /վերապատրաստում/
2020թ. մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ | |
Քանակ | Մասնակից |
323 | 5318 |
Կարողությունների զարգացման ուղղված վերապատրաստումներ` ըստ թեմաների և մասնակիցների բաշխվածության
Վերապատրաստման թեմաներ | Վերապատրաստումների թիվ | Մասնակիցների թիվ |
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման եռաստիճան համակարգ» | 2 | 47 |
«Անհատական ուսուցման պլանի մշակման վերաբերյալ, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների պլանավորման վերաբերյալ» | 35 | 800 |
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում` հիմնված ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների վրա», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթաց» | 4 | 70 |
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացակարգ և գործիքակազմ» | 4 | 80 |
«Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները նախադպրոցական մակարդակում» | 21 | 465 |
«Բուլլինգի դրսևորումներն ուսումնական հաստատություններում և դրանց կանխարգելման ուղիները» | 3 | 71 |
«Ծնողավարության հոգեբանական հմտություններ» | 9 | 131 |
«Նևրոզներ, նևրոտիկ դրսևորումներ, վախերի առաջացման պատճառներ և հաղթահարման մեխանիզմներ», «Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ» | 3 | 60 |
«Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը ձայնի և խոսքի ֆունկցիաների խանգարման դեպքում» | 1 | 21 |
«Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարում ունեցող երեխաներին» | 3 | 82 |
«Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը շարժողական ֆունկցիաների խանգարման դեպքում» | 2 | 55 |
«Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները» | 7 | 163 |
«Հոգեբանական աջակցության սկզբունքներն ու առանձնահատկությունները հոգեբանական և զարգացման խնդիրների դեպքում» | 5 | 20 |
«Առաջնային գնահատման գործիքի կիրառման կարգի վերաբերյալ և կանխարգելիչ միջամտության պլանում նպատակների սահմանում» | 199 | 3011 |
«Հոգեբանական աշխատանքների սկզբունքները շփման և հաղորդակցման խնդիրների դեպքում» | 20 | 120 |
«Արտթերապիայի հիմնական տեսակները և մեթոդները» | 1 | 30 |
«Իմացական գործընթացներ՝ հիշողություն» | 1 | 28 |
«Լոգոպեդի աջակցությունը գրավոր խոսքի խանգարման դեպքում (դիսլեքսիա և դիսգրաֆիա)» | 1 | 20 |
«Լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաների հետ աշխատանքում» | 1 | 20 |
«Գրքերի և գրականության հասանելիությունը որպես սովորողների հաջողության կարևորագույն պայման» | 1 | 24 |
Ընդամենը | 323 | 5318 |
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում
Մշտադիտարկում
Մշտադիտարկման և տվյալների բազայի վերլուծության բաժնի կողմից մշտադիտարկումները իրականացվել են ինչպես ամսական և եռամսյակային հաշվետվությունների միջոցով, այնպես էլ` ըստ անհրաժեշտության։ ՀՄԿ բաժինների աշխատանքների մշտադիտարկման նպատակով իրականացվել են 7 հարցումներ աշխատանքների որակը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման բաժինը հաշվետու տարում իրականացրել է 10 մշտադիտարկում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական նեղ մասնագիտական աջակցության գործընթացի վերաբերյալ: Մշտադիտարկումները իրականացվել են Աշտարակի, Կապանի, Վաղարշապատի, Երևանի 4 ՏՄԱԿ-ներում:
ՀՄԿ բաժինների աշխատանքների մշտադիտարկման նպատակով՝ հարցումներ | Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական նեղ մասնագիտական աջակցության գործընթացի վերաբերյալ | ||
7 | 10 |
Խորհրդատվություններ
Կենտրոնի կողմից 2020 թվականի ընթացքում իրականացվել են խորհրդատվություններ ՀՄԿ-ում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում և հանրակրթական դպրոցներում:
Մարզերից ստացված արդյունքների հիման վրա խորհրդատվություններն իրականացվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դպրոցական մակարդակի գնահատման գործընթացի, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, ԱՈւՊ-ի մշակման գործընթացի մասնակցության, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների պլանավորման վերաբերյալ գնահատման արձանագրությունների և եզրակացությունների, գրանցամատյանի վարման կարգի վերաբերյալ:
Ապրիլ ամսվա ընթացքում ZOOM հարթակով առցանց խորհրդատվություն է տրամադրվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների բազմամասնագիտական թիմի մասնագետներին՝ «Համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրներն ու մարտահրավերները» թեմայով: Նույն՝ առցանց եղանակով վերոնշյալ ժամանակահատվածում խորհրդատվություն է տրամադրվել նաև ՀՀ բոլոր ՏՄԱԿ-ների մասնագետներին՝ «Հեռավար եղանակով աջակցության տրամադրման առանձնահատկություններն ու խնդիրները» թեմայով:
Կենտրոնի կողմից տրամադրվել է 1311 խորհրդատվություն, որից՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին տրամադրվել է 555, հանրակրթական դպրոցներին՝ 228 խորհրդատվություն, իսկ մնացած խորհրդատվությունները տրամադրվել են կենտրոնում:
Խորհրդատվությունները տրամադրվել են 295 հաստատություններում:
ՏՄԱԿ-ներում իրականացրած խորհրդատվություններ | Ուս․ հաստատություններում իրականացրած խորհրդատվություններ | ՀՄԿ-ում իրականացրած խորհրդատվություններ | Խորհրդատվություններ ստացած ուսումնական հաստատություններ | Խորհրդատվություն ստացած անձիք (մանկավարժ, ուսուցչի օգնակար, բազմամասնագիտական թիմ, ծնող, երեխա, այլ) |
555 | 228 | 528 | 295 | 4003 |
ՀՄԿ-ում խորհրդատվություն է տրամադրվել նաև սոցիալիզացման, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ ստացող ծանր և խորը խանգարումներ ունեցող երեխաների ծնողներին (282 խորհրդատվություն), ինչպես նաև գնահատված երեխաների ծնողներին՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման կարգի և ընթացակարգի վերաբերյալ (287 խորհրդատվություն):
Բովանդակային նյութերի մշակման ռազմավարությունների, առանցքային մոտեցումների, փորձաքննության ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրվել 22 ՏՄԱԿ-ների փոխտօրեններին: Ընդհանուր առմամբ ՀՄԿ-ի կողմից խորհրդատվություն է տրամադրվել 4003 անձի (երեխաներ, երեխաների ծնողներ, ուսուցչի օգնականներ, մանկավարժներ, բազմամասնագիտական թիմի անդամներ, վարչական աշխատողներ):Իրազեկում եվ փորձի փոխանակում
Նշված ժամանակահատվածում փորձի փոխանակման գործողությունները հիմնականում իրականացվել են Երևան քաղաքում, Արագածոտնի և Շիրակի մարզերում վերակազմակերպված նոր ՏՄԱԿ-ներին աջակցություն տրամադրելու նպատակով։ Իրազեկման աշխատանքներ իրականացվել են հիմնականում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ համընդհանուր ներառական կրթությանն անցնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, հատուկ դպրոցների վերակազմակերպման և ուսումնական հաստատությունների մանկավարժների նախապատրրաստման հիմնահարցերի շուրջ։
2020թ. ընթացքում կայացել են 18 հանդիպում-քննարկումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և այլ կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
2020թ. ընթացքում ՀՄԿ կողմից ուսումնասիրվել և ներկայացվել է փորձագիտական 12 կարծիք ոլորտում գործող հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և մշակումների վերբերյալ:
2020թ. իրազեկում և փորձի փոխանակում | |
Հանդիպում-քննարկումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և այլ կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ | Փորձագիտական կարծիք ոլորտում գործող հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և մշակումների վերբերյալ |
18 | 12 |
Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում, հրատարակում եվ ձեռքբերում
ՀՄԿ կողմից մշակվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների 15 մոդուլներ, թռուցիկներ (բուկլետներ):
Հաշվետու տարվա ընթացքում ՀՄԿ-ի կողմից հրատարակվել են մեթոդական 3 ձեռնարկներ հանրակրթական դպրոցների մանկավարժների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և ծնողների համար՝
- «Ինչպե՞ս խթանել սովորողների ներառումը դասարանում»,
- «Ինչպե՞ս խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում»,
- «Ինչպե՞ս կարգավորել երեխայի վարքը` չանտեսելով նրա առանձնահատկությունները»։
2020թ. Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում | ||
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների մոդուլներ | Մեթոդական ձեռնարկներ հանրակրթական դպրոցների մանկավարժների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և ծնողների համար | թռուցիկներ (բուկլետներ) |
15 | 3 | 3 |
2020թ. հաշվետու տարում մշակվել են նաև ՀՄԿ բաժինների գործառույթները և աշխատակիցների աշխատանքային նկարագրերը: 2020թ. ընթացքում ՀՄԿ պաշտոնական կայքը համալրվել է շուրջ 40 նոր գրառումներով, հայտարարություններով, տեսանյութերով և այլ նյութերով։
Կայքի բովանդակության գրեթե 80%-ը թարգմանված է անգլերենով։ Ընտրացանկը համալրվել է նոր բաժիններով՝
- «Առցանց գրադարան»,
- «Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)»,
- «Հայտարարություններ»,
- «Բլոգ»:
«Առցանց գրադարան» բաժնում ավելացել են էլեկտրոնային գրքերի և հոդվածների ֆայլերը և հղումները։ Նախատեսվում է ցանկի ավելացում, համալրում, հայերեն և օտարալեզու բովանդակության ընդլայնում, առանձին ենթաբաժինների ստեղծում՝ ըստ առանձին ոլորտների, մասնագիտական ուղղվածության, լեզուների և այլն։
Իրականացվել են Կենտրոնի գործունեության, տարբեր միջոցառումների և ծրագրերի լուսաբանման և հանրայնացման աշխատանքներ, գործընթացի համար անհրաժեշտ նկարների և տեսանյութերի ստեղծման և մշակման, ձեռնարկների, զարգացնող և դիդակտիկ, ինչպես նաև կայքում տեղադրվող նյութերի գեղարվեստական և գրաֆիկական ձևավորման աշխատանքների կատարում։
Ուսումնասիրվել և փորձագիտական կարծիքներ են ներկայացվել ինչպես ՏՄԱԿ-ների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, կրթական հաստատությունների կողմից ներկայացված մշակումների, կրթական տեսահոլովակի վերաբերյալ:
Համագործակցություն
Ոլորտում գործող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ մեկնարկել և իրականացվել են համատեղ մի շարք ծրագրեր՝
- Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ մեկնարկել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը COVID-19 համավարակի ընթացքում» ծրագիրը
- ՀՕֆ-ի hայաստանյան գրասենյակի հետ մեկնարկել է «Մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը»
- Շվեդական «Global to Local» կազմակերպության հետ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում բուլլինգի նվազեցման ծրագիրը» Տավուշի, Լոռու և Շիրակի մարզի մեկական դպրոցներում
- «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ իրականացվում է «Գենդերային ինտեգրման խթանում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերում և համայնքային ներգրավման նախաձեռնություներում» ծրագիրը
- «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ հետ Երևանի հանրակրթական 2 դպրոցներում իրականացվել է «Մանկավարժների կարողությունների զարգացում բուլինգի կանխարգելման նպատակով» ծրագիրը
- Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվում է ՀՄԿ և ՏՄԱԿ-ների տարեկան պլանավորումների և հաշվետվությունների զարգացման ծրագիր
- Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվել է ԿԱՊԿ գնահատման տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիր։
- Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ իրականացվել է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց ՄՀ աջակցության թիմերի համար, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։
- Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, ինչպես նաև ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Ճգնաժամային իրավիճակում հոգեկան առողջության և սոցիալական ոլորտի աշխատակիցների կարողությունների բարելավմանն ուղղված հոգեսոցիալական աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվել է երկօրյա առցանց դասընթաց, որին մասնակցել են ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներից 2-ական մանկավարժներ։
- Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի հետ, ինչպես նաև ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ իրականացվել է երկօրյա առցանց դասընթաց` «Կրթության հոգեբանների աշխատանքը արտակարգ իրավիճակում», որին մասնակցել են ՀՀ հանրակրթական դպրոցների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանները։
- Ասիական բանկի ֆինանսավորմամբ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակներում մշակվել և փորձագիտական կարծիք է տրամադրվել ծրագրի ռազմավարությանը, հետազոտության մեթոդաբանության, վերապատրաստման մոդուլներին և ուսումնամեթոդական նյութերի վերաբերյալ: