Հաշվետվություն 2020թ.

2020 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է ապահովել ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացումը՝ վերապատրաստումների և շարունակական մենթորական աջակցության մեթոդաբանությամբ:

2020թ-ին ծրագրին մասնակցել են Շիրակի, Արագածոտնի մարզերի և Երևան քաղաքի մանկավարժներն ու ուսուցչի օգնականները:

Ծրագրի Հայեցակարգի համաձայն ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր դպրոցին կցվում է մեկ մենթոր, որն այդ փուլի համար նախատեսված ժամանակահատվածում իրականացնում է մենթորական աջակցություն հետևյալ ուղղություններով՝

  • 30 ժամյա վերապատրաստման դասընթացներ
  • Շարունակական մենթորական աջակցություն`

✓ Դասի համատեղ պլանավորում

✓ Դասի պլանների ստուգում և մեկնաբանություններ

✓ Դասալսումներ

✓ Դասի վերլուծություն

✓ Մասնագիտական քննարկումներ, դեպքերի քննարկումներ

2020 թվականի ընթացքում «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրում ընդգրկվել են
Դպրոցներ Վերապատրաստված մանկավարժներ Շարունակական մենթորական աջակցություն ստացած ուսուցիչներ և ուսուցչի օգնականներ
141 4056 2778

Մենթորական աջացկության տրամադրում

Ծրագրի առաջին փուլը տևել է 2019թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2020թ.-ի մարտի 31-ը: Առաջին փուլում 52 մենթորի կողմից աջակցություն են ստացել 37 դպրոց, որից Շիրակի մարզում՝ 6, Արագածոտնի մարզում՝ 3, ք. Երևանում` 28-ը:

No Data Found

Առաջին փուլում 52 մենթորի կողմից աջակցություն ստացած դպրոցներ
37 դպրոց
Շիրակ Արագածոտն Երևան
6 3 28
Ախուրյանի թիվ 2 հիմն., Վահրամաբերդի միջն., Գետքի միջն., ք. Գյումրիի թիվ 10 միջն., թիվ 4 հիմն., թիվ 18 ք. Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմն., Կարինի միջն., Ապարանի թիվ 2 թիվ՝ 140, 106, 199, 96, 69, 7, 14, 181, 26, 45, 86, 107, 108, 133, 64, 199, 116, 13, 185, 117, 191, 49, 39, 40, 152, 147, 173, 91
Առաջին փուլում վերապատրատվել են շուրջ 950 ուսուցիչներ, իսկ նրանցից 920-ը ստացել է շարունակական աջակցություն:
Երկրորդ փուլի իրականացման մեկնարկը տրվել է 2020 թ.-ի ապրիլի 17-ին և ավարտվել է հոկտեմբերի 31-ին: Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը դպրոցական արձակուրդներով պայմանավորված՝ դպրոցներում աշխատանքներ չեն իրականացվել և փուլը վերսկսվել է սեպտեմբերի 1-ին։ Այս փուլում ընդգրկվել են 52 դպրոց, որից 40-ը Երևանում, 8-ը՝ Շիրակի մարզում, 4-ը՝ Արագածոտնի մարզում:

No Data Found

Երկրորդ փուլում 52 մենթորի կողմից աջակցություն ստացած դպրոցներ
52 դպրոց
Շիրակ Արագածոտն Երևան
8 4 40
Ազատանի միջնակարգ դպրոց, ք. Գյումրիի «Օյունջյան դպրոց- վարժարան», թիվ 11, 7, 27, 24, 23, 25 Մուղնիի Մ. Աշճյանի անվան հիմն. դպրոց, Ծաղկաշենի միջն. դպրոց,
ք. Աշտարակի թիվ 4 և 1
Հ. Կոջոյանի անվան կրթահամալիր, «Վարդանանց ասպետներ», թիվ 106, 24, 61, 77, 63, 87, 128, 134, 151, 171, 172, 175, 8, 38, 66, 34, 2, 35, 4, 10, 179, 80, 131, 19, 67, 75, 155, 158, 71, 74, 51, 121, 12, 146, 31, 89, 52, 56, 188
Երկրորդ փուլում վերապատրատվել են 1772 ուսուցիչ, իսկ նրանցից 995-ը ստացել է շարունակական աջակցություն:
Ծրագրի երրորդ փուլը տևել է 2020 թ.-ի նոյեմբերի 2 -ից մինչև 2021 թ.-ի հունվարի 31-ը:
Այս փուլում մենթորական աջակցություն է ցուցաբերվել 52 դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների, որոնցից 42-ը՝ Երևանում, 4-ը՝ Արագածոտնի մարզում և 7-ը ՝ Շիրակի մարզում:

No Data Found

Երրորդ փուլում 52 մենթորի կողմից աջակցություն ստացած դպրոցներ
53 դպրոց
Շիրակ Արագածոտն Երևան
7 4 42
Ազատանի միջնակարգ դպրոց, ք. Գյումրիի «Օյունջյան դպրոց- վարժարան», թիվ 11, 7, 27, 24, 23, 25 Մուղնիի Մ. Աշճյանի անվան հիմն. դպրոց, Ծաղկաշենի միջն. դպրոց, ք. Աշտարակի թիվ 4 և 1 Հ. Կոջոյանի անվան կրթահամալիր, «Վարդանանց ասպետներ», թիվ 106, 24, 61, 77, 63, 87, 128, 134, 151, 171, 172, 175, 8, 38, 66, 34, 2, 35, 4, 10, 179, 80, 131, 19, 67, 75, 155, 158, 71, 74, 51, 121, 12, 146, 31, 89, 52, 56, 188
Այս փուլում ընդհանուր առմամբ վերապատրաստում է անցել՝ 1334 ուսուցիչ, իսկ շարունակական մենթորական աջակցություն է ստացել՝ 863 ուսուցիչ:

Մշտադիտարկում

Ծրագրի ազդեցության և արդյունավետության գնահատման նպատակով ծրագրի աշխատակիցների կողմից մշակվել է մշտադիտարկման գործիքակազմ՝ ուղեցույց և հարցարաններ, որի կիրառման արդյունքում ստացված տվյալների վերլուծության հիման վրա 2020թ-ի վերջին ծրագրի փորձագիտական խմբի կողմից վերանայվել է ծրագրի ողջ փաստաթղթային փաթեթը` Հայեցակարգը, վերապատրաստման դասըթնացների մոդուլները և Գնահատման գործիքակազմը։
Skip to content