Հաշվետվություն
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
2021 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԸՍՏ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ
Ընդհանուր՝ 8166 սովորող
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում
2021 թ-ին 3139 սովորողի համար իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում (տղա՝ 2187, աղջիկ՝ 952):
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել շուրջ 5775 սովորողի (տղա՝ 4043, աղջիկ՝ 1732)։ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվել են ինչպես ուսումնական հաստատություններում գործող աջակցող թիմերի, այնպես էլ ՏՄԱԿ-ների մասնագետների կողմից։
Խորհրդատվությունների տրամադրում
2021 թ-ին ՏՄԱԿ-ների կողմից տրամադրվել են շուրջ 7265 խորհրդատվություններ 1379 ուսումնական հաստատության մանկավարժների, ուսուցչի օգնականների, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների, ծնողների, երեխաների և այլոց (շուրջ 41860 անձ)։
Մշտադիտարկում
Ներառական կրթության իրականացման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության մեջ ներգրավվածության գնահատման նպատակով ՏՄԱԿ-ների կողմից 3045 ուսումնական հաստատությունում իրականացվել են 3781 մշտադիտարկումներ: