ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2022Թ.

Հաշվետվություն
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
2022 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

2022 թ-ին իրականացվել է 3331 սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում (տղա՝ 2391, աղջիկ՝ 940):

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ընդհանուր՝ 8805 սովորող (տղա՝ 6113, աղջիկ՝ 2692)

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել շուրջ 5775 սովորողի (տղա՝ 4043, աղջիկ՝ 1732)։ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվել են ինչպես ուսումնական հաստատություններում գործող աջակցող թիմերի, այնպես էլ ՏՄԱԿ-ների մասնագետների կողմից։

Խորհրդատվությունների տրամադրում

2022 թ-ին տրամադրվել են շուրջ 9103 խորհրդատվություններ 1834 ուսումնական հաստատությունների մանկավարժներին, ուսուցչի օգնականներին, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետներին, ծնողներին, երեխաներին և այլոց (շուրջ 39621 անձ)։

Մշտադիտարկում

Ներառական կրթության իրականացման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության մեջ ներգրավվածության գնահատման նպատակով ուսումնական հաստատություններում իրականացվել են 2967 մշտադիտարկումներ:

Skip to content