Սոցիալական պատմությունը զվարճալի ձեվաչափ է, որը կարող է հետաքրքրել երեխաներին:
Պատմության մեջ նշվում է խնդիրը, ինչու է դա խնդիր, եվ ինչ պետք է անել դրա հետ կապված:
Յուրաքանչյուր երեխա ինչ-որ պահի պետք է սովորի, թե ինչ է բուլինգը, և ինչպես պետք չէ վարվել ընկերների կամ այլոց հետ:
Այս սոցիալական պատմությունը կօգնի ուղղորդել երեխաներին` լուծելու բուլինգի հետ կապված դժվարությունները:
Հրահանգներ.
1. Կարդացեք պատմությունը երեխաների համար:
2. Քննարկեք բուլինգի հետ կապված ցանկացած վարքագիծ, որը նկատվել է երեխաների կողմից:
3. Քննարկեք, թե ինչպես այդ վարքագիծը ճանաչել որպես բռնություն, այլ ոչ թե խաղ:
4. Կրկին վերանայեք պատմությունը:
«Դպրոցում ես կոշիկ եմ հագնում»
Այս սոցիալական պատմությունը կօգնի երեխաներին հաղթահարել կոշիկ հագնելու հետ կապված դժվարությունները: Այն պարզ և մատչելի բացատրում է, թե ինչու է դպրոցում կամ դրսում կոշիկը հագնելը անհրաժեշտություն:
Խաղ խաղալը սոցիալական հմտություն է, որը հեշտությամբ չի տրվում որոշ սովորողների, հատկապես հաղորդակցման խնդիրներ ունեցողներին: Կարդացեք երեխաների հետ այս պատմությունը Ձեր դասարանում կոնֆլիկտները նվազեցնելու, բարեկամությունը խթանելու և համագործակցության մշակույթ ստեղծելու համար:
Այս սոցիալական պատմությունը սովորեցնում է երեխաներին, թե ինչու ուրիշներին հարվածելը ճիշտ չէ և ինչ պետք է անել, երբ զայրույթ ես զգում:
Այս սոցիալական պատմությունը կօգնի երեխային դիտարկել սեփական վարքը և պատրաստել գործողությունների ծրագիր, երբ զայրույթ է զգում (նստել, խորը շունչ քաշել, հաշվել մինչև երեքը և այլն):