
Գործողություն ցույց տվող բառեր
«Գործողություն ցույց տվող (բայ) նկար-քարտերը» կօգնեն Ձեզ հարստացնել երեխաների բառապաշարը առօրյայում երեխային հաճախ լսելի գործողություն ցույց տվող բառերով (նայել, լսել, կանգնել, նստել, քայլել և այլն): Նյութը կարելի է օգտագործել որպես լոտո՝ ունենալով քարտերի վրա տեղադրվող նույն պատկերներով փոքր քարտեր: Քարտերը նախապես բաժանվում են, և հրահանգի համաձայն փոքր նկարները տեղադրվում են քարտերի համապատասխան տեղերում:

«Հույզեր և զգացմունքներ» անվանումով նկար-քարտերի շարքում Դուք կգտնեք տարբեր հույզեր պատկերող իրավիճակային նկարներ, որոնք կօգնեն տարբեր հույզերի մասին պատկերացումների ձևավորմանը, հույզերի դրսևորումների զարգացմանը և դրանց արտաքին ճանաչմանը, տարբերակմանը (ուրախություն, զայրույթ, վախ, տխրություն, զարմանք, ժպիտ և այլն), ինչպես նաև իրավիճակ-հույզ պատճառահետևանքային կապի ընկալմանն ուղղված աշխատանքներում: