Հոգեբան-վերապատրաստողի թափուր հաստիք

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) աշխատանքի է հրավիրում հոգեբան-վերապատրաստողի՝ Կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնում համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար։

Հիմնական գործառույթներ՝

  • ✦ Պլանային և ընթացիկ վերապատրաստումների համար մոդուլների մշակում.
  • ✦ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ուսումնական հաստատությունների մասնագետների համար պետական ծրագրով հաստատված վերապատրաստումների իրականացում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողության զարգացմանը միտված ուսումնաօժանդակ նյութերի մշակում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացում կիրառվող գործընթացների և ձևաթղթերի վերանայում և մշակում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում.

Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝

  • ✦ Բարձրագույն կրթություն՝ հոգեբանի որակավորմամբ
  • ✦ Հոգեբանի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • ✦ Դասընթացների անցկացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • ✦ Համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն
  • ✦ Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետներին հասցնելու կարողություն
  • ✦ Պատասխանատվության բարձր զգացում
  • ✦ Թիմում աշխատելու պատրաստակամություն և հաղորդակցման գերազանց հմտություններ

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 15-ը աշխատանքային ինքնակենսագրությունն (CV) ուղարկել hr.hmkentron@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Առաջին՝ փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:

ՀՄԿ թիմը սիրով սպասում է նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով:

Skip to content