2022թ․ մարտի 9-10-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ Հ.Դիլանյանն իրականացրեց «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ուղղված Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների և ՀՄԿ մասնագետների աշխատանքային կարողությունների զարգացմանն ու հզորացմանը։
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր վերհանել նախադպրոցական (ՆԴ) տարիքի երեխաների վարքի ինքնավերահսկման և ինքնակարգավորման, սոցիալական զարգացման, ճանաչողական ոլորտի զարգացման առանձնահատկությունները և դրանց հետ աշխատանքի գործնական մոտեցումները:
Վերապատրաստման ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան`
- ✦ վերլուծել և հասկանալ ՆԴ հաստատություններում ԿԱՊԿ ունեցող երեխաների հետ աշխատանքի հիմնական նպատակները, ուսումնական գործընթացին անհրաժեշտ նախնական հմտությունների ձևավորման կարևորությունը,
- ✦ հասկանալ նախադպրոցական տարիքային խմբի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների վարքի, ինքնավերահսկողության և ինքնակարգավորման զարգացման առանձնահատկությունները,
- ✦ պլանավորել և կիրառել ՆԴ տարիքային խմբի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների վարքի, ինքնավերահսկողության և ինքնակարգավորման հետ աշխատանքի միջամտությունները ՆԴ հատատություններում,
- ✦ հասկանալ ՆԴ տարիքային խմբի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների սոցիալականացման դժվարությունները,
- ✦ պլանավորել և կիրառել ՆԴ հաստատություններում ԿԱՊԿ ունեցող երեխաների հարամերեցման և ուսումնական գործընթացին ներգրավվելու գործընթացը: