«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆ»
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
«Անհատական ուսուցման պլան» մեթոդական ձեռնարկը կրթության հասանելիության ապահովման յուրօրինակ ուղեցույց է, որտեղ ներկայացվում են ԱՈՒՊ-ի մշակման և ձևաթղթի լրացման ընթացակարգերը՝ ապահովելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր սովորողների ընդգրկվածությունն ու ակտիվ մասնակցությունը կրթության գործընթացում:
Ուղեցույցում մատչելի կերպով ներկայացված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման և ուսումնառության գործընթացի պլանավորման և իրականացման, ինչպես նաև ԱՈՒՊ-ի մշակման, վերանայման և գնահատման գործընթացները։ Ձեռնարկը մանրամասնում է, թե ինչ է ԱՈՒՊ-ը, ինչ կառուցվածք պետք է ունենա այն, ովքեր և ինչ ներդրում կարող են ունենալ այս փաստաթղթի մշակման և իրականացման գործընթացում, ինչպես պետք է իրականացնել այն՝ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։
Ձեռնարկը կուղղորդի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետներին աշխատանքները համատեղ պլանավորելու, խնդիրներ առաջադրելու, դրանց հաղթահարման համար նպատակներ սահմանելու, այդ նպատակներին հասնելու հաջորդական քայլերի և վերջնարդյունքների մշակման գործընթացում:
