Ընկալման փոփոխություն․ ուսուցիչների իրավունքների եվ հնարավորությունների ընդլայնում | վերապատրաստման ձեռնարկ

Ընկալման փոփոխություն․ ուսուցիչների իրավունքների եվ հնարավորությունների ընդլայնում
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Ձեռնարկն անդրադառնում է ուսուցչական կազմի՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությանը, նրանց վերաբերմունքին, համոզմունքներին ու նորմերին և նպատակ ունի նպաստել և աջակցել յուրաքանչյուր երեխայի ներառմանը՝ անկախ նրա սոցիալական, կրոնական, մշակու­թային, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ ծագումից և հաշմանդամությունից։
Այն օգնում է ուսուցիչներին զարգացնել իրենց կարողությունները, հմտությունները և ինքնավստահությունը՝ դառնալու մշակութային առումով գիտակ մանկավարժներ, ովքեր կիրառում են ներառական պրակտիկա, համագործակցում են բնակչության տարբեր շերտերի հետ և հանդես են գալիս որպես ներառման ջատագովներ իրենց կրթական և սոցի­ալական համայնքներում։
Ձեռնարկում կիրառված նյութերը հիմված են ինտե­րակտիվ, գործնական մոտեցմամբ համընդհանուր հենքի վրա, որը մասնակիցներին հնարավորու­թյուն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ, գործ­նականում կիրառել իրենց սովորածը, փորձարկել նոր մոտեցումեր, ապահով միջավայրում արձա­գանքել գործընկերներին ու դասընթացավարնե­րին և արձագանքներ ստանալ նրանցից։

Skip to content