«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 3» աշխատանքային գիրք-տետր

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 3»
աշխատանքային գիրք-տետր

«Մաթեմատիկա 3» աշխատանքային գիրք-տետրը մշակվել է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանի առարկայական ծրագրի շրջանակում՝ գործող դասագրքերի հիման վրա։ Գիրք-տետրում ընդգրկված առաջադրանքները միտված են 100-ի սահմանում թվերի թվարկության և դրանցով թվաբանական գործողություններ կատարելու կարողությունների ձևավորմանը, թվաբանական գործողությունների իմաստի հեշտ ընկալմանն ու յուրացմանը ուշադրության, հիշողության, ընկալման առանձնահատկություններ կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և/կամ ուսումնառության դժվարություններ ունեցող սովորողների համար։ Գիրք-տետրում նվազագույնի է հասցված տեղեկատվության ծանրաբեռնվածությունը՝ հստակ ցուցելով առաջադրանքի նպատակը առանց ավելորդ բարդությունների։ Միաժամանակ ուշադրություն է դարձվել սովորողների մաթեմատիկական լեզվի ընկալմանն ու զարգացմանը՝ որպես առարկան հաջողությամբ յուրացնելու կարևոր նախապայման՝ ապահովելով մաթեմատիկայի ավելի ճշգրիտ ըմբռնում և օգնելով սովորողներին հասանելի դարձնել ուսուցման ընթացքում կիրառվող տերմիններն ու ձևակերպումները:

Skip to content