Ես քո կողքին եմ
Ձեռնարկ ծնողի համար
Ձեռնարկն ստեղծվել է՝ աջակցելու ծնողներին երեխաների հուզական, վարքային և սոցիալական զարգացման գործընթացում: Այն առաջարկում է գիտելիքներ, գործնական խորհուրդներ և վարժություններ, որոնք անհրաժեշտ են ծնողներին առօրյա կյանքում, երեխայի հետ աﬔնօրյա հաղորդակցության ընթացքում:
Ձեռնարկը ուղղված է ծնողավարման այնպիսի հմտությունների զարգացմանը, որոնք կօգնեն երեխայի ինքնավստահության, ինքնուրույնության, համբերատարության և ստեղծագործականության ձևավորմանը, միաժամանակ ծնողին փոխանցել գիտելիքներ և վստահություն այդ բարդ, բայց կարևոր գործընթացում:
Յուրաքանչյուր բաժին կառուցված է այնպես, որ ծնողը կարողանա հասկանալ երեխայի վարքային և հուզական դժվարությունները և զարգացնել անհրաժեշտ հմտություններ, որոնք հնարավորություն կտան հաղթահարել վախերը, զայրույթը և սոցիալական դժվարությունները:
Ձեռնարկում ներկայացված են ծնողական արձագանքների ընդունելի և ոչ ընդունելի ձևերը, ինչպես նաև խաղային, ստեղծագործական և թերապևտիկ վարժություններ, որոնք նպաստում են երեխայի հույզերի ու զգացմունքների ճանաչմանը և ինքնարտահայտմանը:
