Ծնողավարության հիմնախնդիրը սոցիալական մանկավարժության համատեքստում
Ձեռնարկ ծնողի համար
Ձեռնարկը նվիրված է ծնողավարության դերի և գործառույթների ուսումնասիրությանը սոցիալական մանկավարժության տեսանկյունից։ Այն ներկայացնում է ծնողավարության հիմնական բաղադրիչները, ոճերը, դրանց դրսևորումներն ու հետևանքները, ինչպես նաև ծնող-երեխա հարաբերություններում առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները։ Առանձնացվում է սոցիալական մանկավարժի դերը ծնողների աջակցման, նրանց գիտելիքների և հմտությունների զարգացման գործում։
Ձեռնարկում ծնողավարությունը դիտարկվում է որպես անձի սոցիալական դաստիարակության նպատակաուղղված և պլանավորված գործընթաց։ Ներկայացվում են երեխայի զարգացման, սոցիալականացման, հաղորդակցման և դաստիարակության առանձնահատկությունները, ինչպես նաև ընտանիքում բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ձևավորելու պայմանները։
Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական մանկավարժի աշխատանքի ուղղություններին, կազմակերպման ձևերին, փուլերին, հնարավոր ռիսկերին և դրանց կառավարման մեխանիզմներին։ Կարևորվում է նաև ծնողների իրազեկումը 21-րդ դարի երեխաների տարիքային, հոգեբանական և սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ, ինչը նպաստում է ծնողավարության որակի բարձրացմանն ու ծնող-երեխա հարաբերությունների բարելավմանը։
Ձեռնարկը ներառում է նաև ծնողի՝ սոցիալ-մանկավարժական տեսանկյունից գրագետ գործողությունների մոդելավորված իրավիճակներ, որոնք միտված են ծնողավարման հմտությունների կատարելագործմանը։
