Վարքային խանգարումներ ունեցող երեխաների ներառումն ուսումնական գործընթացում

ՎԱՐՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Մեթոդական ուղեցույց, ձեռնարկ մանկավարժների համար

Երեխաների վարքային խանգարումների մանկավարժահոգեբանական վերլուծությանն ու դրանց պատճառահետևանքային կապերի ուսումնասիրությանն է նվիրված մեր հաջորդ հրատարակությունը՝ «ՎԱՐՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ», մեթոդական ուղեցույց, ձեռնարկ մանկավարժների համար։
Երեխաների հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հաճախ առնչվում են վարքային մի շարք դժվարությունների և խանգարումների, որոնց վերաբերյալ համապատասխան գիտելիքների առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն նկատել այդ խնդիրները և արձագանքել դրանց, այլև մի շարք դեպքերում կնպաստի դրանց կանխարգելմանը։
Այս ձեռնարկը միտված է hամընդհանուր ներառման գործընթացում վարքային խանգարում ունեցող երեխաների հետ մանկավարժական գործունեության նպատակային, համակարգված և համալիր կազմակերպմանն ու իրականացմանը, նրանց հետ աշխատանքի, հաղորդակցման համապատասխան կոմպետենտությունների հաղորդմանը, ինչը հնարավորություն կտա մանկավարժահոգեբանական տեսանկյունից արդյունավետ կառավարել երեխաների հետ հարաբերությունները, տրամադրել գրագետ հոգեբանական, մանկավարժական ծառայություններ և խորհրդատվություն:
Ձեռնարկը կարող է օգտակար լինել երեխաների հետ աշխատող տարբեր մասնագետներին, ուսուցիչներին, ծնողներին, գիտելիքներ հաղորդել վարքային խանգարումների, դրանց տեսակների, երեխաներին տրամադրվող հոգեբանական, սոցիալ-մանկավարժական աջակցության տեսական և մեթոդաբանական մոտեցումների, նրանց հետ իրականացվող սոցիալ-մանկավարժական աշխատանքների հիմնական ուղղությունների, սկզբունքների, կանոնների վերաբերյալ:
Ձեռնարկում ներկայացված են նաև խաղեր, որոնց կիրառումը կրթական տարբեր ծրագրերում և ընտանիքում կնպաստի երեխաների վարքային խանգարումների կանխարգելմանը, հնարավոր դժվարությունների հաղթահարմանը:

Skip to content