Հաճախ տրվող հարցեր

ԿԶԱՊԿ և ԿԱՊԿ ունեցող անձանց կրթությունը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք), Կրթության մասին ՀՀ օրենք, Հանրակրթության մասին ՀՀ օրենք, Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք, Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ, 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության բազմաթիվ որոշումներ և ծրագրեր: ԿԶԱՊԿ և ԿԱՊԿ ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը ներառում է նաև Ընտանեկան օրենսգիրքը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքները, Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ կոնվենցիան և այլ իրավական ակտեր։

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված, առողջական վիճակի, ինչպես նաև բուժման պատճառով ուսումնական հաստատություն հաճախել չկարողացող սովորողների համար ուսումնառությունը իրականացվում է տնային, հիվանդանոցային (այդ թվում՝ արտերկրում) պայմաններում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի (Սովորողների տնային ուսուցման կարգը սահմանելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29 օգոստոսի 2022թ-ի N 31-Ն հրաման)։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1330-Ն որոշմամբ։

Ց Ա Ն Կ

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 16 հոդվածի 5-րդ մասի համաձայն Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:
Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 հազար դրամ (Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենք 178 հոդվածի 1-ին մաս):

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը իրականացվում է նախադպրոցական տարբեր տարիքային խմբերում, եթե սանի մոտ նկատվել են ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը իրականացվում է, եթե ուսումնական գործընթացում սովորողի մոտ նկատվել են ուսումնառության հետ կապված դժվարություններ։

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա է համարվում՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սանը, որին նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ․

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ է համարվում խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձը, որին հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ:

Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն է, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտումը, կրթության և զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանումն է.

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը անձի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն է, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտումը և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանումն է.

Սանի՝ նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումները սահմանելու նպատակով իրականացվում է սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից։

Սովորողի՝ հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումները սահմանելու նպատակով իրականացվում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից։

Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հերթական գնահատումն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանին անցման նախորդող ուսումնական տարվա ավարտին կամ տվյալ ուսումնական տարվա սկզբին (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), եթե մինչ այդ սովորողի համար կրթության առանձնահատուկ նոր պայմանների սահմանման անհրաժեշտություն չի առաջացել:

Սանի՝ ԿԶԱՊԿ գնահատումը բաղկացած է երեք փուլից՝

      1) 1-ին փուլ՝ սանի կրթական ծրագրերին
      2) 2-րդ փուլ՝ սանի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
      3) 3-րդ փուլ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում:

Սովորողի ԿԱՊԿ գնահատումը բաղկացած է երեք փուլից՝

      1) 1-ին փուլ՝ սովորողի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում,
      2) 2-րդ փուլ՝ սովորողի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
      3) 3-րդ փուլ՝ կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում:

ԿԶԱՊԿ և ԿԱՊԿ գնահատման երեք փուլերի ավարտից հետո սանի և սովորողի ԿԶԱԿՊ և ԿԱՊԿ պայմանների կարիքի վերաբերյալ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։

ԿԶԱՊԿ և ԿԱՊԿ գնահատումը տևում է 5-ից 25 աշխատանքային օր։

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է տվյալ սանի ԿԶԱՊԿ-ը կամ սովորողի ԿԱՊԿ-ը գնահատող մանկավարժական աշխատողների խումբ (գնահատող խումբ): Գնահատող խմբում ներառում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի առնվազն երկու մանկավարժ (հատուկ մանկավարժ և սոցիալական մանկավարժ) և մեկ հոգեբան, ըստ անհրաժեշտության գնահատող խմբում կարող են ներգրավված լինել նաև այլ մանկավարժներ և մասնագետներ։

ԿԶԱՊԿ և ԿԱՊԿ գնահատման վերաբերյալ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից տրված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում սանի կամ սովորողի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կարող է եզրակացությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բողոքարկել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։

Այո։ Երեխայի կրթական կարիքի գնահատումն իրականացվում է բացառապես անվճար հիմունքներով:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպում և իրականացնում է վերապատրաստումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով։

Ուսումնական հաստատությունները, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնները կամ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները կարող են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին ներկայացնել խորհրդատվության հայտ՝ նշելով անհրաժեշտ խորհրդատվության թեման։ Հայտը ստանալուց հետո Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները կապ կհաստատեն հայտը ներկայացնողի հետ՝ համաձայնեցնելու խորհրդատվության օրն ու ժամը։

Անհատները և երեխայի կրթության և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունները կարող են կապ հաստատել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ՝ ներկայացնելով իրենց հետաքրքրող հարցերը կամ անհրաժեշտ խորհրդատվության թեման:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում և իրականացվում են վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ նախատեսված տարբեր մասնագետների համար, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում տեղադրվող հայտարարություններին։

Անհատական ուսուցման և զարգացման պլանը երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում՝ նաև աջակցող ծառայությունները) և ժամկետները՝ երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները։

Անհատական ուսուցման պլանը հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները)։

ԱՈՒԶՊ կամ ԱՈՒՊ մշակվում է միայն այն դեպքում, երբ սանը գնահատվել և ճանաչվել է որպես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, իսկ սովորողը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։

Դասերից հետո, սովորողի Անհատական ուսուցման պլանով սահմանված աջակցության ծառայությունները սովորողին տրամադրվում է ուսումնական հաստատությունում, իսկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում։

Եթե ուսումնական հաստատությունում չկան համապատասխան ծառայություններ մատուցող մասնագետներ, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնից:

Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, Անհատական ուսուցման պլանով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել ՏՄԱԿ-ում: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, ՏՄԱԿ-ի միջոցներով, դասերից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի:

ԱՈՒԶՊ-ի մշակումը համագործակցային գործընթաց է, որին մասնակցում են սանը, սանի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, Նախադպրոցական ուսումնական հաստատության տվյալ խմբի դաստիարակը, դաստիարակի օգնականը, երաժշտության դաստիարակը, ֆիզհրահանգիչը, մեթոդիստը, մանկավարժական այլ աշխատողներ և բուժքույրը։

ԱՈՒՊ-ի մշակումը համագործակցային գործընթաց է, որին մասնակցում են սովորողը, սովորողի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, սովորողի դասավանդող ուսուցիչներն ու մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները։

ԱՈՒԶՊ և ԱՈւՊ մշակվում են մեկ ուսումնական տարվա համար:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը աջակցություն է տրամադրում 3-6 տարեկան այն երեխաներին, ովքեր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից չեն գնահատվել և չեն ստանում համապատասխան ծառայություններ:

  • երեխայի ծննդյան վկայականը և պատճենը,
  • ծնողի կամ ծնողի օրինական ներկայացուցչի անձնագիրը և պատճենը, (ծնողի օրինական ներկայացուցչի խնամակալությունը հաստատող փաստաթուղթը),
  • դիմում ծնողի կամ ծնողի օրրինական ներկայացուցչի կողմից։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ «Աջակցության ծառայությունների տրամադրման պայմանագիրը» կնքվում է 5 ամիս ժամկետով։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տրամադրվում են հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի ծառայություններ, ինչպես նաև այլընտրանքային թերապիաներ (պարային, կավային, ֆիզիկական և դրամաթերապիա)։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը իրականացնում է հարմարեցված ուսումնական նյութերի, ինչպես նաև՝ մեթոդական, մանկավարժահոգեբանական ձեռնարկների, ուղեցույցների մշակումներ։

Արդեն իսկ մշակված են տարրական դասարանների առաջին և երկրորդ դասարանների «Մայրենի 1» (նախաայբբենական, այբբենական, ընթերցանության շրջան), «Մաթեմատիկա 1», «Մաթեմատիկա 2», «Կերպարվեստ 1», «Կերպարվեստ 2», «Տեխնոլոգիա 1» «Տեխնոլոգիա 2», «Ես և շրջակա աշխարհը 2», ինչպես նաև՝ միջին դպրոցի հինգերորդ դասարանի «Իմ հայրենիքը 5» աշխատանքային գիրք-տետրերը և համապատասխան ուսուցչի մեթոդական ձեռնարկները։ Մշակումները շարունակական են՝ ըստ հանրակրթական դպրոցի հաջորդականության և շարունակականության։

Հարմարեցված ուսումնական նյութերի շահառուներն են սովորողները, ուսուցիչները և ծնողները։ Աշխատանքային գիրք-տետրերը ներառում են չափորոշչային և ծրագրային պահանջները, ինչը կարևոր նախապայման է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար՝ չափորոշչահեն կոմպետենցիաները, բովանդակային նյութն առավել հարմարեցված և դյուրին ձեռք բերելու նպատակով։

Տպագրված աշխատանքային գիրք-տետրերը տրամադրվում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, որոնք ըստ անհրաժեշտության փոխանցում են դպրոցին։ Տպաքանակի քիչ լինելու պատճառով բոլոր սովորողները չէ, որ կարող են ունենալ աշխատանքային գիրք-տետրերը, սակայն ՀՄԿ կայքէջում «Հրատարակություններ» բաժնում տեղակայված են ՀՄԿ կողմից իրականացված բոլոր մշակումները, որոնք հասանելի են յուրաքանչյուրին։ Հետևաբար՝ կարելի է մշակումները տպել և դրանցով իրականացնել ուսումնառության գործընթացը։ Աշխատանքային գիրք-տետրերը չեն վաճառվում։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակել և շարունակում է իրականացնել մեթոդական, մանկավարժական, հատուկ և սոցիալական մանկավարժության, լոգոպեդական,հոգեբանության և էրգոթերապիային վերաբերող ձեռնարկների և ուղեցույցների մշակումներ, որոնք նույնպես հասանելի են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կայքէջում։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում. ««Հանրակրթության մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (հոդված 12,13,14), «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգով», Հայաստանի Հանրապետության կառավարության բազմաթիվ որոշումներով և ծրագրերով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Ընտանեկան օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքները, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 1992թ.-ին, այլ օրենքներ և իրավական ակտեր։

Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հավելված N 1 ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 19-ի
N 1330-Ն որոշման

ՑԱՆԿ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(կոդերը` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների
վիճակագրական դասակարգչի)

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են`
1) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ`
ա. հետէնցեֆալիտային համախտանիշ (F 07.1),
բ. հետկոնտուզիոնային համախտանիշ (F 07.2),
գ. շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ (F20-F29),
դ. տրամադրության աֆեկտիվ խանգարումներ (F30-F39),
ե. նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48),
զ. վարքային համախտանիշներ` պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով (F50-F59),
է. մտավոր հետամնացություն` խնամք և բուժում պահանջող վարքի զգալի խանգարումներով (F70.1-F71.1) (F70.8-F71.8),
ը. մտավոր հետամնացություն (F72-F79),
թ. հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89),
ժ. սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90-F98),
ժա. հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների (F99).
2) նյարդային համակարգի հիվանդություններ`
ա. սիստեմային ատրոֆիաներ` գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ (G10-G13),
բ. արտաբրգային և այլ շարժողական խանգարումներ (G20-G26),
գ. նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ (G31.0, G31.8, G31.9, G32, բացառությամբ G 31.1-ի),
դ. կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ (G35-G37),
ե. էպիլեպսիա (G40)` հաճախակի ցերեկային ցնցումային նոպաներով, որոնք չեն ենթարկվում հակաէպիլեպտիկ դեղորայքային բուժման,
զ. նյարդամկանային սինապսի հիվանդություններ, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) և այլ միոպաթիաներ (G70, G71, G72),
է. մանկական ուղեղային պարալիզ և այլ պարալիտիկ համախտանիշներից` սպաստիկ կվադրիպարեզը (G80.0, G82) և դիսկինետիկ ձևը (G80.3),
ը. ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային) (G04-G06).
3) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ)`
ա. ողնուղեղային ճողվածք (Q05)` բացառությամբ ողնաշարի փակ ճեղքվածքի (Q76),
բ. ողնաշարի և ողնուղեղի բնածին այլ անկանոնություններ (Q06),
գ. նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ (Q07),
դ. ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ և ձևափոխումներ (Q65-Q79).
4) այլ օրգան-համակարգերի խանգարումներ`
ա. ռևմատիզմ` ակտիվ փուլում` շարունակական ռեցիդիվող ընթացքով (I 00-I 01),
բ. պանկարդիտ (I 51.8, I 05.8),
գ. սրտի բնածին արատներ` սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի փուլում (Q20-Q24),
դ. քրոնիկ թոքաբորբ` տարածուն պրոցեսի և արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում (J84.1),
ե. հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատև ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա (J46),
զ. նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ (N 03, N 05, N 08, N 13, N 18-N 19),
է. մուկովիսցիդոզի ծանր ձևեր (E84.9),
ը. քրոնիկ հեպատիտ և ասցիտի երևույթներով ընթացող լյարդի ցիրոզ (K74.6),
թ. տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ (C00-C99),
ժ. արյան մակարդելիության խանգարում` տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում (հեմոֆիլիայի ծանր ձև) (D66-D68),
ժա. շնչական օրգանների տուբերկուլյոզ, ծանր ձև, բացիլակրության (վարակելի) շրջանում, արտահայտված թոք-սրտային անբավարարությամբ (A 15),
ժբ. հետայրվածքային ծանր վիճակներ` ռեաբիլիտացիայի շրջանում հատկապես այլանդակող ձևախեղումների առկայության դեպքում կամ շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով կամ հոդերի խիստ արտահայտված սահմանափակումներով ուղեկցվող վիճակների ժամանակ (T20-T32),
ժգ. վնասվածքներ և հիվանդություններ, որոնց հանգեցնում են տեղաշարժման սահմանափակման, կամ տնային պայմաններում խնամքի, կամ մեկուսացման կազմակերպման անհրաժեշտության` հիվանդության սկզբից 22 և ավելի օր տևողությամբ:
Տնային ուսուցման իրավունք վերապահելիս հիմք են ընդունվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքները: Մասնավորապես, բացի սույն հավելվածի 1-ին կետում սահմանված հիվանդությունների, տնային ուսուցման իրավունք են վերապահում նաև համապատասխան բժիշկ-մասնագետների եզրակացությամբ հաստատված այն հիվանդությունների (այդ թվում` վիճակները կամ խանգարումները) առկայությունը, որոնք դրսևորվում են ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով և ուղեկցվում գործունեության և մասնակցության ծանր և խորը խանգարումներով`
1) անձի շարժունակության (ինքնուրույն տեղաշարժում, դիրքի երկարատև պահպանում կամ ինքնասպասարկում) արտահայտված սահմանափակումը.
2) սոցիալական հարմարվածության (ադապտացիա) արտահայտված խանգարումը.
3) իր անձի կամ շրջապատի նկատմամբ վտանգավոր վարքագծի (ագրեսիվ, ավերիչ, փսիխոպաթոնման, ինքնավնասման, սուիցիդալ) առկայությունը.
4) կենսական ֆունկցիաների երկարատև արտահայտված խանգարումները, այդ թվում` շնչական, սիրտ-անոթային, կոնքի օրգանների գործառնության, մաշկի (օրինակ` պառկելախոցեր, սնուցման այլ խանգարումներ).
5) իմունիտետի խորն ընկճում, որը պահանջում է երկարատև մեկուսացում (վարակներից խուսափելու նպատակով):
Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետում նշված հիվանդությունների դեպքում տնային ուսուցման տևողությունը սահմանվում է անհատական, ելնելով`
1) երեխայի բուժման առաջընթացից և վիճակից` հիմք ընդունելով համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից տրված բժշկական եզրակացությունը.
2) ներառական կրթություն ստանալու ֆիզիկական մատչելիությունից:

Շատ ծնողներ պնդում են, որ երեխան մնա նույն դասարանում, կրկնի դասընթացը, տառերն ավելի լավ սովորի և այլն: Հարկ է նշել, որ սա լավագույն որոշումը չի կարող լինել, որովհետև երեխան պետք է սովորի և մեծանա իր տարիքային խմբի, իր ընկերների հետ: 

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացնում է նախադպրոցական տարիքից սկսած՝ մինչև 18 տարեկանը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է ճանաչվում այն երեխան, ով ունի ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում զարգացման, ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ, և ում կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման գործընթացն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանի առաջին տարում (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), ինչպես նաև, երբ երեխայի մոտ ուսումնառության ընթացքում արտակարգ իրավիճակներով պայմանավորված նկատվում են կայուն դժվարություններ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է 2 փուլով.

  • 1-ին՝ դպրոցական կամ նախադպրոցական մակարդակի գնահատում, որն իրականացվում է հաստատության ուսուցիչների, մանկավարժական աշխատողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից՝ բացահայտելու կրթության գործընթացում երեխայի արդյունավետ մասնակցության սահմանափակումները, դրանք առաջացնող միջավայրային խոչընդոտող գործոնները և դրանց հաղթահարման խթանիչ գործոնները:
  • 2-րդ՝ տարածքային մակարդակի գնահատում, որն իրականացվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից՝ որոշելու երեխայի մոտ այս կամ այն ֆունկցիայի խանգարման աստիճանը, և դրանով կամ դրանցով պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի շփման այլ միջավայրում)։ Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը։

Կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման գործընթացը Դպրոցական մակարդակում տևում է 10-15 աշխատանքային օր:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը Տարածքային մակարդակում տևում է նվազագույնը մեկ շաբաթ:

Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող մանկավարժական աշխատողների խումբ, որը ներառում է Տարածքային կենտրոնի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ: Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաև երեխայի ուսումնական հաստատության աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները, երեխան և իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):

Երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ծնողի կողմից ստանալուց հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, ուսումնական հաստատության տնօրենը դիմում է տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Վկայագրման գործընթացի համար անհրաժեշտ է ներակայացնել դիմում ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից՝ ըստ տարածաշրջանի մարզպետարան կամ Երևանի քաղաքապետարան: Դիմումին կից ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականի, սոցիալական քարտի, ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենները, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կամ Հանրապետական  մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացության բնօրինակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:

Եթե ծնողը համաձայն չէ Տարածքային կենտրոնի կողմից իր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի երկրորդ մակարդակի գնահատման արդյունքների հետ, ապա նա կարող է բողոքարկել գնահատման արդյունքները Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն: Հանրապետական մանակավարժահոգեբանական կենտրոնն ընթացք է տալիս երեխայի ծնողի գրավոր բողոքին՝ կապված Տարածքային կենտրոնի կողմից իր երեխայի երկրորդ մակարդակի գնահատման արդյունքների հետ ունեցած  իր անհամաձայնության, այն ստանալու օրվանից առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Երեխայի կրթական կարիքի գնահատումն իրականացվում է բացառապես անվճար հիմունքներով:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, ուսումնական հաստատություններին, երեխայի կրթության և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպություններին և մասնագետներին (հոգեբաններ, ուսուցչի օգնականներ, հատուկ ու սոցիալական մանկավարժներ և այլ մասնագետներ) տրամադրում է մանկավարժական, այդ թվում`հատուկ մանկավարժական և հոգեբանական խորհրդատվություն:

Ուսումնական հաստատությունները կամ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները կարող են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին ներկայացնել խորհրդատվության հայտ՝ նշելով անհրաժեշտ խորհրդատվության թեման։ Հայտը ստանալուց հետո, կենտրոնի մասնագետները կապ կհաստատեն տվյալ ուսումնական հաստատության հետ՝ համաձայնեցնելու խորհրդատվության օրն ու ժամը։

Անհատները կամ երեխայի կրթության և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունները կարող են կապ հաստատել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ՝ հեռախոսազանգի, էլեկտրոնային փոստի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով, ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերը կամ անհրաժեշտ խորհրդատվության թեման:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար պետք է հետևել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարություններին, որտեղ նշվում է դասընթացի թեման, անցկացման ամսաթիվը և մասնակցության համար գրանցման պայմանները:

Անհատական ուսուցման պլանը մշակվում է միայն այն դեպքում, երբ սովորողը Տարածքային մակարդակում գնահատվել և ճանաչվել է՝ որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի (ՀՀ ԿԳՄՍՆ 370-Ն հրաման):

Եթե ուսումնական հաստատությունում չկան համապատասխան ծառայություններ մատուցող մասնագետներ, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնից (ՀՀ ԿԳՄՍՆ 370-Ն հրաման):

Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում: Տարածքային կենտրոնում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, Տարածքային կենտրոնի միջոցներով, դասերից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի:

Անհատական ուսուցման պլանի մշակումը համագործակցային գործընթաց է, որին մասնակցում են սովորողը, սովորողի ծնողը, դասավանդող ուսուցիչներն ու մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները։ Անհատական ուսուցման պլանը մշակվում է մեկ ուսումնական տարվա համար:

Կանխարգելիչ միջամտությունների պլանը մշակվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի Դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում՝ թեթև աստիճանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար՝ մեկ կիսամյակի կտրվածքով:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում աջակցությունն իրականացվում է 3-6՝ նախադպրոցական տարիքի և
18-ից բարձր տարիքի՝ բարդ և բազմակի խնդիրներ ունեցող անձանց հետ:
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը իրականացվում է անվճար հիմունքներով:
Հանրապետական մանակավարժահոգեբանական կենտրոնում աջակցություն ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել.
  • երեխայի ծննդյան վկայականը,
  • ծնողի անձնագիրը,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացությունը:
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման պայմանագիրը կնքվում է 6 ամիս ժամկետով:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում աջակցող մասնագետները ընտրվում են՝ ելնելով երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տեսակից՝ տրամադրելով հատուկ մանկավարժական, հոգեբանական և
սոցիալ-մանկավարժական ծառայություն:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններն իրականացնում են ձեռնարկների, հոդվածների, ուսումնաօժանդակ նյութերի և/կամ հարմարեցված նյութերի, դիդակտիկ և խաղային պարագաների մշակումներ:
Skip to content