Իմ մարմինը
Կարդում է Լիանա Վահանյանը
Իմ մարմինը
Կարդում է Լիանա Վահանյանը
Քիթիկը շատ, շատ էր տխուր,
Բերանն ասաց.
-Ինչու՞ ես լուռ:
Քիթիկն ասաց.
-Ինչքա՞ն մնանք թե դու, թե ես
այսպես մենակ:
Աչիկները երկու հատ են,
Ականջները երկու հատ են,
Երկու հատ են ոտքը, ձեռքը,
Իր զույգն ունի ամեն մեկը:
Ես ու դու ենք մենակ այսպես,
Մի հատ դու ես,
Մի հատ էլ ես:
Արի մենք էլ ընկերանանք,
Էլ չմնանք այսպես մենակ,
Իրարու հետ դառնանք երկու,
Պաշտպան կանգնենք մեկս մեկու: