Ի՞ՆՉ ՆՅՈՒԹԻՑ Է ՊԱՏՐԱՍՏՎԱԾ
Նպատակ – Խաղի օգնությամբ նախադպրոցական տարիքի երեխաները կծանոթանան տարբեր նյութերի հատկությունների սկզբնական հասկացություններին, կսովորեն առարկաները ընդհանրացնել ըստ այն նյութերի, որոնցից դրանք պատրաստված են: Զարգացնում է մտածողություն, տրամաբանություն, հիշողություն, ուշադրություն:
Խաղի ընթացք – Երեխան պետք է ճիշտ որոշի, թե ինչ նյութից են պատրաստված տարբեր առարկաները: