Կառավարությունը գումար է հատկացրել ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար
ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 182 մլն դրամ հատկացնել հանրակրթական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին` 2021 թվականին ուսուցիչների հերթական (պարտադիր) ատեստավորում կազմակերպելու նպատակով վերապատրաստումների իրականացման համար:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը նույնպես ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների շարքում
Հերթական ատեստավորման վերապատրաստման դասընթացներն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Գործընթացը համակարգում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/9017