Խոսում ենք թմբուկի միջոցով

ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԹՄԲՈՒԿԻ ՄԻՋՈՑՈՎ

Նպատակ

Ձևավորել երկխոսելու ունակություն, զարգացնել հաղորդակցման հմտությունները, ուշադրությունը, խոսքը:

Անհրաժեշտ նյութեր

Թմբուկ կամ որևէ այլ երաժշտական գործիք:

Տևողություն

10-15 րոպե

Տարիք

3-7 տարեկան

Հրահանգ

Հիմա միասին խոսելու ենք թմբուկի միջոցով:

Ընթացք

Երեխայի հետ նստում ենք դեմ-դիմաց և, հարվածելով թմբուկին, սկսում երկխոսել նրա հետ այսպես. «- Բարև, Սամվել։ — Բարև։ — Ինչպե՞ս ես։ — Լավ եմ։ — Հիմա ի՞նչ ես անում։ — Ես նվագում եմ (կամ Սամվելը նվագում է): — Որտե՞ղ ես ապրում: — Ես ապրում եմ Երևանում» և այլն:

Ցուցումներ

Այս մոտեցումը հետագայում կարելի է կիրառել նաև խմբային խաղերի ժամանակ, օգտագործելով նաև տարբեր երաժշտական գործիքներ: Այս խաղը կարելի է կիրառել այն երեխաների հետ, ովքեր տիրապետում են բանավոր խոսքին, սակայն այն չեն օգտագործում հաղորդակցման նպատակով:

Skip to content