2022թ․ դեկտեմբերի 6-7-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ, սուրդոմանկավարժ Շ․Դումիկյանն իրականացրեց «Լսողության ընկալման զարգացմանն ուղղված արդյունավետ ռազմավարությունների ուսուցման գործընթացները» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Վերապատրաստմանը մասնակցում էին Արարատի մարզի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող կազմակերպության և մարզի դպրոցների ՄՀ թիմի մասնագետները։
Դասընթացի նպատակը մասնակիցներին լսողության խանգարումներ ունեցող երեխաների լսողության ընկալման զարգացման աշխատանքի կազմակերպման ձևերի և բովանդակության, տարբեր ռազմավարությունների ներկայացումն էր՝ երեխաների ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման համար:
Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝
- ✦ լսողության դերը և նշանակությունը մարդու կյանքում,
 - ✦ լսողության խանգարման ազդեցությունը երեխաների ընդհանուր զարգացման վրա,
 - ✦ լսողության խանգարումներ ունեցող երեխաների դասարանում ներառվելու արդյունավետ ռազմավարությունները,
 - ✦ անհատական պարապմունքների ընթացքում լսողական ընկալման զարգացման հիմնական ձևերը։
 
Դիտարկվեցին նաև առարկայական դասերի և արտադասարանական պարապմունքների ընթացքում լսողության ընկալման զարգացմանն ուղղված այլընտրանքային աշխատանքների կազմակերպման համար հմտություններ ձևավորելու հնարավորությունները։






