Մասնագետների կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացները շարունակվում են
2022թ․ փետրվարին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների կողմից իրականացվեց «Ուսուցչի օգնականի դերն ու գործունեությունը» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ ուղղված ՀՄԿ մասնագետների կարողությունների զարգացմանն ու հզորացմանը:
Դասընթացի նպատակն էր տարբերակել ուսուցչի օգնականի դերն ու գործառույթները, ծանոթացնել համատեղ դասավանդման մոդելներին, սկզբունքներին և մոտեցումներին, կարևորել ուսուցչի հետ արդյունավետ գործակցության դրույթները դասի պլանավորման և իրականացման ընթացքում։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել ուսուցչի օգնականի աշխատանքի ուղղությունները, դերն ու գործառույթները հանրակրթական ուսումնական հաստատություններում, ծանոթանալ համատեղ դասավանդման և ուսուցման համընդհանուր ձևավորման մոդելներին, սկզբունքներին և մոտեցումներին։